Հոգեկանը մեզ պաշտպանելու բազմաթիվ եղանակներ ունի, որոնցից քրոնիկ տառապանքն ամենահակասականն է։ Այն դառնում է մի տեսակ «անվտանգ ապաստան»՝ հատկապես նրանց համար, ովքեր մեծացել են մշտական լարվածության, վերահսկողության կամ տրավմատիկ միջավայրում։
Նման մարդիկ սովորում են ապրել այնպես, կարծես միայն ցավը կարող է ապահովել կայունություն՝
Տառապանքը դառնում է ոչ միայն ծանոթ, այլև վստահելի վիճակ՝ անվտանգ տարածք։
Շատերն անկեղծորեն հավատում են, թե պարզապես արձագանքում են կյանքին․
Բայց հաճախ սա հոգեկան ինքնապաշտպանության ձև է։ Նույնիսկ երբ ամեն ինչ կարծես թե լավ է՝ աշխատանքը կայուն է, ընտանիքը տեղում է, առողջությունը՝ լավ, ներքին համակարգը շարունակում է աշխատել հին ռեժիմով՝
ստեղծելով վեճեր, դժգոհություններ, մանր կոնֆլիկտներ կամ հիվանդություններ՝ որպեսզի «ծանոթ վատը» վերադառնա։
Այդ վերադարձը բերում է նաև տարօրինակ հանգստություն․
«Ահա, ամեն ինչ իր տեղն ընկավ»։
«Ես արդեն լավ եմ» և նորից նույն տեղում
Հոգեվերլուծական կամ թերապևտիկ աշխատանքի ընթացքում, երբ ամեն ինչ սկսում է հեշտանալ, այդ ծանոթ տառապանքի համակարգը հաճախ փորձում է «վերահաստատվել»։ Մարդը կարող է հանկարծ որոշել․ «Ես հիմա լավ եմ, շնորհակալություն»։ Եվ հետո վերադառնալ՝ նույն խնդիրներով կամ նույն ցավերով։ Նա չի հասկանում՝ ինչու է կրկնում հինը։ Եվ այդ պահին ի հայտ է գալիս կարևոր բացահայտում՝ տառապանքը եղել է իմ պաշտպանական մեխանիզմը։
Գիտակցել նշանակում է հաղթահարել
Ցավոք՝ ոչ միշտ։ Գիտակցումը անհրաժեշտ է, բայց բավարար չէ։
Բարդ տրավման փոխում է մեր ինքնությունը, հավատալիքները, արժեքները, նույնիսկ մարմնի հակազդումները։ Այդ ամենը դեռ ապրում է հին օրենքներով, մինչդեռ նոր «ներքին իրականությունը» նոր կանոններ է պահանջում։ Այս փուլում սկսվում է իրական աշխատանքը՝ հետաքրքրությունն այն ամենի նկատմամբ, ինչը թաքնված է սովորականի տակ։
Ինչպես ճանաչել ծանոթ տառապանքի շրջափուլը
Դուք կարող եք զգալ թեթև բավարարվածություն, երբ իրավիճակները կրկին վատանում են՝ նորից անհանգստություն, խնդիրներ հարաբերություններում կամ առողջական խնդիր
Սա ազդանշան է, ինչը վկայում է, որ ձեր հոգեկանը դեռ վերարտադրում է ցավը որպես անվտանգություն։
Տառապանքից դեպի հետաքրքրություն
Ձեր ցավի մեջ դուք կարող եք դառնալ դիտող, ոչ թե զոհ։
Երբ սկսում եք հետաքրքրվել ձեր ներքին օրինաչափությամբ,երբ փորձում եք հասկանալ՝ ինչու է տառապանքը ձեզ պաշտպանել,դուք արդեն դուրս եք գալիս հին շրջափուլից։Այստեղ է սկսվում վերակառուցման ուղին՝ թեթև, պարզ և իրական։