Երբ օգնությունը վերածվում է ծանր բեռի
Հոգեբանները վաղուց են նկատել տարօրինակ հակասություն՝ շատ օգնությունը երբեմն առաջացնում է ոչ թե երախտագիտություն, այլ ատելություն։ Մարդը, որին մշտապես աջակցում են, սկսում է անգիտակցաբար արհամարհել օգնություն տվողին։ Սա անշնորհակալություն չէ, այլ խորքային հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։
Օգնությունը պարտավորություն է ստեղծում, պարտքը՝ կախվածություն, իսկ կախվածությունը՝ ամոթ։ Այդ ամոթը խեղդելու համար մարդը սկսում է ագրեսիա ցուցաբերել հենց այն անձի նկատմամբ, ով իրեն միշտ օգնել է։ Օգնողը դառնում է թուլության հիշեցում, և դրա հետ ապրելը դառնում է անհնար։
Չվճարված պարտքի հոգեբանական կուտակում
Երբ մեկին օգնում են ոչ թե մեկ անգամ, այլ կրկին ու կրկին՝ առանց դիմացը որևէ փոխհատուցման, ծնվում է խորը ներքին անհավասարակշռություն։ Ստացողը զգում է պարտավորվածություն, սակայն չի կարող վերադարձնել՝ անգամ ցանկության դեպքում։ Այդ զգացումը ժամանակի ընթացքում վերածվում է ծանր բեռի։
Որպես պաշտպանության ձև՝ մարդն արժեզրկում է օգնությունը՝ ասելով ինքն իրեն, թե օգնությունը արված է ոչ թե անկեղծ հոգատարությունից, այլ վերահսկելու կամ մանիպուլյացիայի նպատակով։ Այդպես նա փորձում է ազատվել ամոթից և վերահսկողության զգացում վերադարձնել։ Իսկ այդ գործընթացում օգնություն տվողը պատկերացվում է որպես թշնամի։ Եթե «նրանք վատն են», ապա «ես նրանց ոչինչ պարտք չեմ»։
Առողջ օգնության սահմանները
Իրական, առողջ օգնությունն ունի երկու կարևոր առանձնահատկություն՝ կարճաժամկետ լինել և փոխադարձություն։ Երբ աջակցությունը հավասարակշռված է, հարաբերություններում պահպանվում է վստահությունը և հարգանքը։
Փոխկախվածության դեպքում այս հավասարակշռությունը խախտվում է. մեկը մշտապես տալիս է, մյուսը՝ վերցնում։ Արդյունքում տվողը զգում է իրեն անհրաժեշտ, իսկ ստացողը՝ նվաստացած։ Երկուսն էլ դժգոհ են, բայց ոչ մեկը չի կարող կանգ առնել․մեկըվախենումէկորցնելիրիմաստը, մյուսը՝աջակցությունը։
Օգնության պարադոքսը
Որքան շատ և երկար է մարդը օգնում մեկին, այնքան ավելի է վերջինս սկսում նրան ատել՝ պաշտպանվելով սեփական կախվածությունից։ Օգնությունը ստեղծում է պարտք, պարտքը՝ նվաստացում, իսկ նվաստացումը վերածվում է ագրեսիայի։
Սա անշնորհակալություն չէ, այլ թուլության և ամոթի դեմ ինքնապաշտպանություն։ Սակայն այդ մեխանիզմը կործանարար է երկուսի համար․օգնողըհիասթափվումէ, ստացողը՝հոգեպեսհեռանում։
Միակ առողջ լուծումը հավասարակշռությունն է՝ օգնել այնքան, որքան չի խախտում արժանապատվությունը։
Օգնությունը պիտի ազատի, ոչ թե կապի։