Դեռահասների ինքնաներկայացումը և ռեսուրսների գնահատումը

Մարդու կյանքի շրջանում ամենամեծ փոփոխությունները կատարվում են  դեռահասության տարիքում։ Դեռահասությունը մարգինալ տարիք է հասունության և մանկության միջև։ Այս տեսակետից դեռահասի համար դժվար է հասկանալ  և ներկայացնել իրեն, քանի որ այն անընդհատ փոփոխվում է։ Մենք յուրաքանչյուրս ունենք հատկանիշներ, որոնք լավ ենք ճանաչում, և հատկանիշներ, որոնք դեռ բացահայտված չեն, Որակներ, որոնք կարող են մեզ վերագրվել, բայց մենք չենք վերագրում և չենք ճանաչում մեր մեջ։ Այստեղից հենց առաջ են գալիս այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են դեռահասներին` ինքնաներկայացման և ինքնադրսևորման մեջ` օրինակ` հակասական հատկանիշների ներկայացումը։ Ինքնաներկայացումը կախված է ռեսուրսների ճիշտ գնահատումից։ Շատ հաճախ դժվարությունները ինքնաներկայացման և սեփական անձը ճանաչելու, ռեսուրսների դեռևս չբացահայտված լինելու արդյունք է։ Բացահայտված ռեսուրսները հնարավորություն են տալիս դեռահասին լինել ավելի ինքնավստահ և ինքնաճանաչ։ 

Կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ ռեսուրսների բացահայտումը դեռահասների մոտ շատ արդյունավետ է դառնում ինքնաներկայացման մեջ։ Ռեսուրսների գնահատումը հնարավորություն է տալիս դեռահասին իր մեջ տարանջատելու որակներ, որոնք վերագրում է իրեն, կամ, որակներ, որոնք շրջապատն է վերագրում։ Ռեսուրսներից են՝ համբերատարություն, ընկերասիրություն, կատակասեր և այլն։

Դեռահասների մոտ դժվարություն է առաջանում խոսել իրենց չբացահայտված ռեսուրսների մասին, քանի որ իրենց փոփոխվող տրամադրության և վարքի մեջ, շատ հաճախ չեն կարողանում ֆիքսել ռեսուրսները։ Սակայն շատ ավելի հեշտությամբ նշում են որակներ, որոնք իրենց վերագրել են  ընկերները, ինչը փաստում է, որ ավելի արդյունավետ հաղորդակցում են ունենում ընկերների հետ։

Էջմիածնի Ժեստ հոգեբանական կենտրոնը պարբերաբար անդրադառնալով տարբեր տարիքային խմբերին, իրենց բնորոշ առանձնահատկություններին, այս անգամ դիտարկելով դեռահասությունը որպես մարդու կյանքի փոփոխությունների մեծ շրջափուլ, դեռահասների հետ քննարկման արդյունքում, հնարավորություն տրվեց դեռահասներին խոսելու սեփական ռեսուրսների, որակների և կարողությունների մասին և հենց սեփական ռեսուրսների միջոցով էլ ինքնաներկայանալ և տեղում, բացահայտել այլ ռեսուրսներ ևս։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար