Ծնողների հուզական ինտելեկտի ազդեցությունը դեռահասների հաղորդակցման դժվարությունների ձևավորման համատեքստում:

Ժամանակակից աշխարհում արդի խնդիր է համարվում հաղորդակցման դժվարությունները, հատկապես դեռահասների շրջանում, բնորոշ լինելով կա´մ հաղորդակցման ցանկության բացակայությամբ, կա´մ հաղորդակցման դժվարությամբ՝ (օրինակ՝ հաղորդակցման ժամանակ ագրեսիա, կախյալություն հարաբերություններում և այլն): Կարևորելով այս հիմնահարցը, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից իրականացվել է հետազոտություն՝ բացահայտելու դեռահասների հաղորդակցման հմտությունները, առկա դժվարությունները՝ պայմանավորված ծնողների հուզական ինտելեկտով, հուզական գրագիտությամբ: Հետազոտությունն իրականացվել է ծնողների և իրենց դեռահասների հետ:

Իրականացված հետազոտության տվյալներն ամփոփելով կարող ենք կատարել հետևյալ եզրակացությունները

  • Ծնողների հուզական ինտելեկտի բաղադրիչների ցուցանիշները պայմանավորված են նաև սեռադերային տարբերությամբ: Այսպես, մայրիկների մոտ հույզերի կառավարումն ու ինքնատիրապետումը ունեցավ ցածր ցուցանիշներ, սակայն էմպաթիան և դիմացինի հույզերը ճանաչելը՝ ավելի բարձր: Ճիշտ հակառակը հայրիկների մոտ՝ ցածր ապրումակցում, զգացմունքայնություն, փոխարենը ինքնատիրապետման և հույզերի կառավարման ավելի բարձր մակարդակ:
  • Դեռահասների հաղորդակցման հմտության մեջ կոմպետենտությունը գերակշռում էր այնտեղ, որտեղ դեռահասին դիմում էին խնդրանքով, հաշվի առնում իր կարծիքը, ինչպես նաև նրանք են պատրաստակամ իրենց ընկերներին խնդրանքով դիմելու:
  • Դեռահասների հաղորդակցման հմտություններում ագրեսիվության մակարդակը բարձր էր, երբ նրանց կարող են անտեղի քննադատել, կամ պարզապես, քննադատել: Ագրեսիվությունը պատասխանում են ագրեսիվությամբ:
  • Ծնողների հուզական ինտելեկտի բարձր ցուցանիշները դրական ազդեցություն են ունենում դեռահասների հաղորդակցման արդյունավետության վրա, քանի որ նրանք հաղորդակցման հմտություններում լինում են ավելի կոմպետենտ:
  • Ծնողավարման գործընթացում, հույզերի առաջացման հիմքում անհրաժեշտ է դիտարկել երևույթներն ու իրավիճակները, այլ ոչ դեռահասի անձը: Սա հնարավորություն է տալիս ծնող-դեռահաս հարաբերությունների կայունությանը՝ անկախ առաջացած հույզից:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար