Հունիսի 7-ին Ժեստ հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում բժիշկ Սաթենիկ Մուրադյանի հետ՝ «Ծխելու դեմ պայքարի ժամանակակից մեթոդները» թեմայով։ Միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի հոգեբանների և հոգեբանա ուսանողների համար։ Խոսնակն էր բժշկական գենետիկայի օրդինատոր, գիտական ակտիվ գործունեություն իրականացնող բժիշկ Սաթենիկ Մուրադյանը, ով Tobacco Harm Reduction (THR, ծխելու վնասների նվազեցում) հայեցակարգի հետազոտող և կրթական ծրագրերի նախաձեռնող է։ Ինտերակտիվ, գիտահեն և բազմաշերտ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական առանցքներին՝ Ծխելու հետևանքով առաջացող առողջական վտանգներ՝ ներառյալ սուր և քրոնիկ հիվանդությունները, վերարտադրողական առողջությունը և պերինատալ ռիսկերը։ Քննարկվեցին ծխելու դեմ պայքարի ավանդական և նորագույն մեթոդներ, այդ թվում՝
* Լիցենզավորված դեղամիջոցներ (օր.՝ նիկոտինային փոխարինող թերապիաներ, վարենիկլին, ցիտիզին),
* Կոգնիտիվ վարքային (բիհևիորալ) թերապիա
* Հաղորդակցման ու խորհրդատվության ռազմավարություններ
* Ծխախոտի վնասների նվազեցման (THR) ժամանակակից հայեցակարգը, որը ներկայացվեց որպես լրացուցիչ գործիք՝ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում ամբողջությամբ հրաժարվել նիկոտինից։ Քննարկվեցին նաև նիկոտինային ոչ այրվող արտադրանքների (օր.՝ էլեկտրոնային սիգարետներ, ծխախոտի տաքացվոխ պրոդուկտներ) օգտագործման գիտական հիմքերը և դրանց նկատմամբ ձևավորված հանրային կարծիքի և քաղաքականության ազդեցությունները։ Հանդիպման մասնակիցներն, ովքեր ակտիվորեն ներգրավված էին քննարկումներում, կիսվեցին իրենց փորձով և կարծիքներով ինչպես այցելուների հետ աշխատելու, այնպես էլ հանրային առողջապահության ռազմավարություններ մշակելու գործընթացում։ Խոսնակը կարևորեց առողջապահական ոլորտի մասնագետների՝ թարմ և բազմակողմանի գիտելիք ունենալու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով ոլորտի արագ զարգացող բնույթը և ապացուցողական բժշկության կարևորությունը որոշումների կայացման մեջ։ Այս ձևաչափով միջոցառումը նպաստեց մասնագետների գիտելիքների հարստացմանը, հարթակ տրամադրեց մասնագիտական քննարկման և խթան հանդիսացավ առողջապահական կրթական նախաձեռնությունների շարունակական զարգացման համար։
Հետ