«ժեստ» հոգեբանական կենտրոնի «Ժեստլաբ»-ը իր փորձագիտական աշխատանքների արդյունքում ստեղծել է 7 հրաշալի և օգտակար նախագիծ։
Երբ երեխաներից զատ, ողջ ընտանիքը սմարթֆոնների մեջ է, ընտանեկան վեճերը հաճախ աննկատ մեծանում են և պայթում, տանը հղին աննկատ է մնում իր հույզերով, երկար տարիներ մարդիկ ապրում են առանց իրար ճանաչելու և մի օր անդառնալի կետի են հանգում, այլևս բարի ժեստ է արված ազգաբնակչության լայն շերտերի համար։ Այն է՝ «հաճելի ժամանց, գրագետ խաղի կանոններ»։ Մինչ օրս հետադարձ կապը այսպիսին է. «Եթե ճանաչեինք, եթե իմանայինք, ապա…»։ Ուրեմն ուղենիշը ճիշտ է վերցված. ձեր հարազատների լավագույն նվերը կլինեն ընտանեկան խաղերը։
«Բացահայտիր ընտանիքդ» ընտանեկան խաղ, որը նախատեսված է ողջ ընտանիքի համար, առանց տարիքային սահմանափակման, նպատակ ունի ընտանիքում հասնել փոխճանաչողության, լիարժեք դրական հարաբերություններ ունենալ միմյանց հետ։
Սմարտֆոնների, գաջետների, բջջային հեռախոսների կախյալության այս շրջանում կարևոր է նման նախագիծը կյանքի կոչել, քանի որ մեր կողմից կատարված բազմաթիվ հետազոտություններ, դիտարկումներ «Ժեստ» լաբում ավելի կարևորեցին հենց այս ֆորմատի ներընտանեկան հարաբերությունների քննարկումը։
Ընտանիքներում այն արդեն հասցրել է սիրվել և արժանանալ բարձր գնահատականի։
Շատ փոքրիկներ ծնողներին այլ կողմից ճանաչեցին, ինչը բարձրացրեց դրական հաղորդակցության մակարդակը, ծնողները բացահայտեցին սեփական երեխաների նախասիրությունները և մանկացան։
Հետ