Ի՞նչ է ագրեսիան
Ագրեսիան դրդապատճառային վարք է, որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել սեփական անձին, մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց, ովքեր տվյալ անձի մոտ անհարմարություն, լարվածություն, ճնշված վիճակ են առաջացնում, սակայն, ագրեսիան, ընդհանուր առմամբ, համարվում է պաշտպանական մեխանիզմ, որի շնորհիվ մենք կարողանում ենք գոյատևել, ինչպես նաև հաղթել։ Սեփական անձի հանդեպ վտանգի զգացումը կարող է առաջացնել վախ, որից հետո ակտիվանում է պաշտպանական մեխանիզմը, որն էլ, ուղղված լինելով դեպի դուրս, խնդիրը հաղթահարելու համար համախմբում է մարդու ներուժն ու օրգանիզմի հնարավորությունները ։
Ի՞նչ է ‹‹անառողջ ագրեսիան››
Այսպիսի ագրեսիան հաճախ է հանդիպում երեխաների՝ հատկապես դեռահասների մոտ, որի պատճառներն են՝ տեղեկատավական դաշտը, տարբեր սարքերից, սոցցանցերից, համակարգչային խաղերից կախվածությունը, գերհոգնածությունը, ալարկոտությունը, տագնապի զգացողությունը, տարիքային ճգնաժամերը, ծնողների կամ ընտանիքի անդամների, շրջապատողների ագրեսիվությունը, իշխելու մղումը և այլն։ Ագրեսիայի բարձր աստիճանը կարող է հանդիպել նաև ֆիզիկական, հոգեկան հիվանդությունների, ուղեղի վնասվածքների ժամանակ։
Ծնող-երեխա փոխհարաբերություններում ագրեսիան կարող է վերարտադրվել և վերածվել կրկնվող փակ շղթայի, որտեղ մասնակիցներից մեկը պետք է նպաստի այդ շղթայի բացմանը։
Ագրեսիան կարող է լինել նաև թաքնված, որի դեպքում դրսևորումները հախուռն չեն, այլ իրականացվում են գաղտնի գործողությունների միջոցով ՝ միտում ունենալով վնասել ուրիշին։
Ագրեսիայի տեսակ է նաև ինքնաագրեսիան, որի դեպքում անձը կարող է ինքնավնասում իրականացնել։
Մեր ունեցած տվյալների հիման վրա կարող ենք նշել «անառողջ ագրեսիայի» հետևյալ պատճառները.
Ագրեսիայի հաղթահարման համար կարևոր է պարզել դրա առաջացման պատճառները և անչափահաս-այցելուի ( նաև ընտանիքի անդամների՝ հատկապես ծնողների, քրոջ կամ եղբոր) հետ համագործակցելով իրականացնել հոգեբանական աշխատանք՝ ընտրելով տվյալ այցելուի համար լավագույն մեթոդները, տեխնիկաները։
Հետ