Ագորաֆոբիա` վախ բաց տարածությունից

Ժամանակակից աշխարհում տարածված խնդիրներից է ագորաֆոբիան, երբ անձը վախենում է բաց տարածությունից։ Ժեստ Հոգեբանական Կենտրոն է դիմել կին, ով վախենում է տանից դուրս գալ: Մտածում է, որ ինքը կվատանա, կընկնի, տնից դուրս գալիս շունչը կտրվում է, առկա է սրտխփոց, գլխապտույտ և այլն:  Հոգեբանական աշխատանքի ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ խնդրի հիմքում  ընկած են հետևյալ տրավմաները և ներքին կոնֆլիկտները։
1. Նա մեծացել է առանց հոր:
2. Ինչպես է ընտրում ամուսնուն՝ ընտրում է այնպիսի տղամարդու, ով կստանձնի պաշտպանի, հենարանի դերը, կաջակցի ամեն հարցում, ում հետ նա կունենա վստահության և ստաբիլության զգացում:​
3. Ինչ-որ պահի կնոջ և ամուսնու միջև եղած հարաբերական տարածությունը մեծանում է:​
4. Սեռական հարաբերությունները նույնպես դառնում են ոչ այնքան լիարժեք:
5. Ի հայտ է գալիս հույզ՝ կարևոր օբյեկտ կորցնելու վախ:
6. Ամուսինը գնում է գործուղման և կնոջ մոտ սկսվում է առաջին ‹‹խուճապի նոպա››՝ նա միաժամանակ զանգահարում է շտապօգնություն և ամուսնուն: Այսպիսով սկսվում է ամուսնու մանիպուլյացիան:
7. Կնոջ վիճակը կարգավորվում է, երբ վերադառնում է ամուսինը, այստեղ տեղի է ունենում առաջին ագորաֆոբիկ ռեֆլեքսը՝ կինը անգիտակցորեն հասկանում է, որ, երբ ամուսինը իր կողքին է, նա իրեն լավ է զգում:​
8. Կինը սկսում է լուծել իր ներքին անգիտակցական կոնֆլիկտը՝ որևէ առիթ չտալով, որպեսզի ամուսինն իրենից հեռանա (ոչ ոք չի հեռանա հիվանդ կնոջից): Նա երկար ժամանակ պահպանում է ախտանիշը, քանի որ մտածում է, որ երբ ախտանիշն անցնի՝ ամուսինը կհեռանա նրանից:
Շարունակելի․․․

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար