80/20 մեթոդ

80/20 մեթոդ․երբերեխայիհույզերըդառնումենուսուցմանառանցքը

«ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնում Մարիամ Մեհրաբյանի և «Ամարաս» կենտրոնի համագործակցության արդյունքում մշակվեց նոր մոտեցում երեխաների հետ աշխատանքում՝ 80/20 մեթոդը։ Այս մեթոդը առաջարկում է համադրություն, որտեղ 80 տոկոս ուշադրությունը տրամադրվում է երեխայի հույզերին, իսկ 20 տոկոսը՝ մասնագիտական ուսուցմանը։ Մոտեցումը շեշտում է, որ ցանկացած արդյունավետ կրթական գործընթաց սկսվում է հոգեբանական անվտանգության, հուզական կայունության և ներքին պատրաստվածության ապահովումից։

Նոր մեթոդը ներկայացրեցին «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրոբյանը և «Ամարաս» կենտրոնի փորձառու պարուսույց Մանե Համբարձումյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 60 պարուսույցներ՝ ինչպես երկարամյա մասնագետներ, այնպես էլ նոր-նոր իրենց մասնագիտական ուղին սկսողները։

Ինչ է 80/20 մեթոդը

80/20 մեթոդը ծնվել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տարիների պրակտիկ փորձից, ինչն ընկած է «Ժեստ» հոգեբանական Զինանոցում դասավանդվող պարաթերապիայի հիմքում և հանդես է գալիս որպես միավորող մոտեցում՝

  • հոգեբանական հենման,
  • հուզական մոնիթորինգի,
  • կոմունիկացիոն հմտությունների,
  • և միայն այնուհետև՝ մասնագիտական ուսուցման միջև։

Այս մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ եթե երեխայի հուզական վիճակը կայուն է, նա դառնում է ավելի ընկալունակ, արդյունավետ սովորող և ստեղծագործական դրսևորման համար ավելի բաց։

Մեթոդը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար և հաջողությամբ կիրառվում է ինչպես պարարվեստում, այնպես էլ կրթության ու զարգացման այլ ոլորտներում։

Գործնական ներկայացում և տեխնիկաներ

Հանդիպման ընթացքում Մանե Համբարձումյանը կիսվեց իր ամենօրյա աշխատանքի փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես է տարբեր տարիքի երեխաների հետ պարուսույցի դերը միահյուսվում հոգեբանական զգայուն մոտեցման հետ։ Նրա դիտարկումները ընդգծեցին, որ յուրաքանչյուր երեխայի մոտիվացիան, հուզական ֆոնը և ներքին ռեսուրսը ազդում են ոչ միայն պարային առաջընթացի, այլ նաև ընդհանուր զարգացման վրա։

Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց 80/20 մեթոդի կիրառման գործնական տեխնիկաներ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր փուլում համադրել

  • հույզերի ճանաչումը,
  • անվտանգ միջավայրի ձևավորումը,
  • ուսուցչի և երեխայի միջև վստահության ստեղծումը,
  • և մասնագիտական հմտությունների փոխանցումը՝ առանց ճնշման, վախեցման կամ չափանիշներ պարտադրելու։

Ծնողի դերը գործընթացում

Հանդիպմանը ներկա «Ամարաս» կենտրոնի հիմնադիր Վիկա Մարտիրոսյանը առանձնահատուկ շեշտեց ծնողների հետ հոգեբանական հանդիպումների անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ առանց ծնողի գիտակցության բարձրացման և համակողմանի ներգրավման՝ երեխայի հուզական զարգացումը և պարային առաջընթացը երբևէ լիարժեք չեն լինի։

Ինչու է 80/20 մեթոդը կարևոր

Այս մեթոդը ձևավորվել է այն համոզմունքով, որ ցանկացած մասնագիտական ուսուցում՝ լինի պար, արվեստ, կամ կրթություն, լիարժեք կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ երեխան

  • զգում է ընդունված,
  • հետևողականորեն լսված,
  • հուզականորեն ապահով,
  • և վստահում է մեծահասակին։

80/20 մեթոդը ոչ միայն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, այլ նաև կանխում է հուզական ծանրաբեռնվածությունը, սթրեսը և ինքնանվստահության անկումը՝ դարձնելով կրթական գործընթացը առողջ և զարգացնող։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար