Ժեստ թիմն ընդլայնեց իր աշխարհագրությունը դեպի Բրազիլիա՝ Սան Պաուլո, Ֆրանկո դը Ռոշա, Սանթոս, Ռիո դը Ժանեյրո

Ապրիլի 27 -ին Ժեստ հոգեբանական կենտրոնի պատվիրակությունը համահիմնադիրներ տեր և տիկին Մեհրաբյանների գլխավորությամբ պ.Սարգիս Կարամեկյան կրտսերի հրավերով ժամանեց Ֆրանկու դե Ռոշա քաղաք` մասնակցելու Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման պաշտոնական արարողությանը: Հավաքված հյուրերի ցանկում էին քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները, բարձրաստիճան հոգևորականներ,  երաժիշտ-դուդուկահար Գագիկ Գասպարյանը: Հյուրերը թիմին մոտենում էին մեծ հետաքրքրությամբ, ջերմությամբ: Լսելով Ժեստի գործունեության մանրամասների մասին` հայտնեցին իրենց հիացմունքն ու պատրաստակամությունը նոր մասնաճյուղ հիմնելու հարցում: Արարողության ողջ ընթացքում պատվիրակությանն էին մոտենում հավաքված ազգությամբ հայ հյուրերը: Բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բեմ հրավիրվեցին միջոցառման հատուկ հյուրեր տեր և տիկին Մեհրաբյանները, ովքեր ողջունեցին հավաքվածներին և հյուրերին նվիրեցին իրենց հեղինակային «Հակասթրես» աշխատանքային գիրքը: Երաժիշտ-դուդուկահար Գագիկ Գասպարյանը հրավիրեց Արգենտինա առաջարկելով ստեղծել երաժշտաթերապիայի նոր ուղղություն դուդուկի հնչյունների ներքո:  Նախագիծը երկար սպասեցնել չի տա, քանի որ ստացել է երկուստեք հավանություն։ Արմենիա Էթերնա հրապարկում պարոն Մեհրաբյանը Բրազիլիայում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան՝Ն.Գ. պրն. Արմեն Եգանյանի հետ միասին քննարկեցին հոգեկան առողջության ոլորտի հետ կապված մի շարք մտահոգիչ հարցեր։ 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար