2023 թվականի Զինանոցի ավարտական զեկույցները

Այսօր Ժեստ հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Զինանոցի դասընթացների ավարտական զեկույցները, որով ազդարարվում է տվյալ փուլի փակումը: Միջոցառմանը ներկա էին Արտաշատի և Գյումրիի մասնաճյուղի մասնագետները, ինչպես նաև մասնաճյուղում վերապատրաստում անցած մասնակիցները: Ժեստ/Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ՝ Մերի Պետրոսյանի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն դասընթացները կազմակերպել նաև քաղաք Արտաշատում: Մասնակիցները հանդես եկան իրենց պատրաստած զեկույցներով, կիսվեցին իրենց ունեցած արդյունքով և պրակտիկ փորձով ապահովեցին հետադարձ կապ՝ ցույց տալով ունեցած արդյունավետ աշխատանքները: Այսօր միջոցառումն առանձնահատուկ էր նաև սուրդոդասընթացի մասնակիցների ելույթներով, որը ոգևորիչ էր նաև մյուս մասնակիցների համար՝ սովորելու ժեստերի լեզուն: Ներկա էր նաև սուրդոթարգմանիչ Լիլիթ Ասլանյանն, ով վարում է դասընթացը մեր բոլոր մասնաճյուղերում նաև գլխամասում: Զեկույցներն ընդգրկում էին տարբեր թեմաներ՝ արտթերապևտիկ տարբեր ուղղությունների՝ մադալաթերապիայից, կավաթերապիայից, պարաթերապիայից ընտրված տարբեր տեխնիկաներ, որոնք մասնակիցները կիրառել էին իրենց պրակտիկ փորձում: Ներկայացվեց մանկական ուղեղային կաթվածի, հոգեխոսքային զարգացման, վարքային խնդիրների, ծնողավարական հարցերի, տարիքային ճգնաժամերի և այլ ակտուալ խնդիրներ և դրանց առաջարկվող լուծումներ: Մասնակիցների զեկույցները գնահատվեցին մասնագիտական խորհրդի կողմից և տրվեց IAO միջազգային կազմակերպության կողմից հավաստագրված, իրենց վերապատրաստված ժամաքանակին համապատասխան մասնակցության հավաստագրեր: Զեկույցներն ընթացավ փորձի փոխանակմամբ և ավարտվեց մեծ ոգևորությամբ ՝ նորից հանդիպելու սպասումներով:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար