Մեզնից յուրաքանչյուրը նկատած կլինի, որ կան մարդիկ, ովքեր անդադար բողոքում են մարմնի որոշակի հատվածի ցավից, տհաճ զգացողություններից՝ չնայած տևական բուժումներին: Մարմնի միևնույն հատվածի հետ կապված հաճախ ի հայտ եկող խնդիրները միշտ խոսում են հոգեմարմնական հիմքի և արմատային խնդիրների մասին: Այսօր կքննարկենք ատամների հետ կապված խնդիրներն ու ցավերը: Իհարկե որևէ մեկը չի ժխտում խնդիրների օրգանական բնույթը, սակայն անհրաժեշտ է անդրադառնալ նաև հոգեբանական խնդիրներին:
Ատամները խորհրդանշում են որոշում կայացնելու ընդունակությունը: Փոքրիկների մոտ մեծանալու գործընթացը կապ ունի նաև ատամ հանելու գործընթացի հետ, իսկ հետո՝ 6-7 տարեկանում, մեր փոքրիկները փոխում են կաթնատամները, այսինքն՝ անցում են կատարում սոցիալականացման այլ փուլի, սրանից հետո հերթն արդեն իմաստության ատամները հանելու գործընթացինն է, որն էլ խորհրդանշում է հոգեբանական հասունություն, առավել ընդունակ լինելով՝ գիտակցաբար որոշում կայացնել:
Ըստ այդմ էլ շատ հաճախ մարդիկ, ովքեր անվճռական են, դժվարանում են որոշում կայացնել, չեն կարողանում «ատամներով կառչել» իրենց ցանկություններից, գաղափարներից, հայտնվում են անկարողության իրավիճակում, որն էլ հանգեցնում է հոգեկան աշխարհում փլուզումների:
ԼՈՒԾՈՒՄ- Որդեգրել մտածողության նոր ոճ՝ իմ կյանքն ունի ամուր հիմք, իմ համոզմունքներն օգնում են ինձ, ես ընդունում եմ ճիշտ որոշումներ, իմանալով, որ ճիշտ եմ գործում, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: