Երեխաները և ընտանեկան կոնֆլիկտները

Մեծահասակները պետք է հաշվի առնեն, որ երեխայի բնավորության ագրեսիվ գծերը, որ իրենք այդքան քննադատում են, երեխայի՝ ներքին ինքնապաշտպանական մեխանիզմի աշխատանքի արդյունք են։ Եվ նրանց այն տեսությունը, թե իբր երեխան պետք է սովորի, որ կյանքը միշտ հեշտ ու խաղաղ չէ և նա պետք է միշտ պատրաստ լինի դժվարություններին, այս դեպքում արդեն չի գործում։ Եվ եթե նույնիսկ երեխայի հոգեկան ու ֆիզիկական այս փոփոխությունները չեն ապացուցում այդ տեսակետի սխալությունը, ապա բերենք այլ փաստարկ՝ չէ որ նորածնին չեն կերակրում մսեղենով, որպեսզի նա սովորի մեծահասակ սննդի և կամ երեխային չեն գցում ջրի մեջ, որ նա ինքնուրույն լողալ սովորի, մինչ այդ պետք է բավականին ծավալուն նախապատրաստական աշխատանք։ Իհարկե երեխան պետք է սովորի դժվարություններ հաղթահարել, բայց նրա առջև պետք է դնել այնպիսի խնդիրներ, որոնք նա ի վիճակի է լուծել, ելնելով իր ուժերից և համապատասխան իր տարիքի։ Եվ վերջապես ծնողական ընտանիքը այն օրինակն է, որի հիման վրա հետագայում երեխան կառուցում է իր սեփականը։ 

Եվ երիտասարդները, որոնք վերցրել են ծնողներից վարքի բացասական գծեր, ավելի շատ են դժվարություններ հանդիպում, նրանց ընտանեկան կյանքը սկսվում է նրանից, որ նրանք ստիպված են լինում վերադաստիարակվել, մինչև ընտանեկան կյանքի արվեստը սովորելը։ Վերադաստիարակությունը լրացուցիչ ուժեր է պահանջում թե՛ իրենցից, թե՛ շրջապատից։ Գրեթե բոլոր ծնողներն ուզում են իրենց երեխաներին «լավ նախապատրաստել կյանքին», սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները, որոնք ականատես են եղել ծնողների վեճերին, անբարենպաստ ստարտ են ստանում։ Կոնֆլիկտային վիճակում լինելով՝ ծնողները իրենց իսկ համար էլ  պրոբլեմներ են ստեղծում երեխայի հետագա դաստարակության գործում։ Տասներեքամյա աղջնակը, որը տեսել է, թէ ինչպես են մորը նսեմացնում, հետագայում ոչ բոլոր դեպքերում կենթարկվի մոր ասածներին։ Մայրը (ինչպես նաև հայրը) կորցրին իրենց հեղինակությունը դստեր  աչքերում։ Ծնողների վեճը կարող է բերել նրան, որ երեխան անցնի նրա կողմը, ում ճիշտ կգտնի և մյուսի նկատմամբ տհաճությունը կամ երբեմն նույնիսկ ատելությունը կարող են հարթվել միայն (եթե իհարկե դա հնարավոր է) երբ երեխան կմեծանա։ 

Երեխաների մոտ նևրոզների ու վախերի ուսումնասիրությամբ զբաղվող բազմաթիվ գիտնականներ, այդ թվում նաև Ա. Ի. Զախարովը, նույնպես իրենց կարծիքն էին հայտնում այդ հարցի շուրջ։ Կոնֆլիկտը մարդու մոտ կարող է առաջ բերել դիստրեսի տիպի հաստատուն, ներքին հուզական լարվածության վիճակ, որը ազդում է օրգանիզմի վրա՝ թուլացնելով բիոտոնուսը, իջեցնելով ռեակտիվությունը, հոգեկան միասնականության զգացումը։ Ավելի հաճախ հանդիպում է նևրոտիկ, սուբյեկտիվ կոնֆլիկտը, որը պայմանավորվում է անձի նևրոտիկ կառույցով և հարաբերությունների համակարգում դիսպոզիցիայով։ Ծնողների մոտ դա հաճախ պայմանավորված է նրանով, որ ամուսնանալիս նրանք ունեն ամուսնու որոշակի իդեալական պատկեր։ Ամուսնական կյանքի ընթացքում՝ ճգնաժամային պահերին (ծնողներից հեռացում, նրանց միջամտությունը ամուսինների կյանքին, երեխայի ծնունդը, հիվանդությունները և այլն) ամուսնու մոտ «մոր պատկերը» և կնոջ մոտ «հոր պատկերը» կարող են, խիստ հակասելով իրականությանը, բերել լարվածության ու բախումների, դրանք հիմնականում կապված են ընտանիքում և երեխաների դաստիարակության գործում դոմինանտելու հետ։ 

Ընտանեկան և մանկական հոգեբանություն կարող եք ուսումնասիրել մեր կենտրոնի զինանոցի դասընթացների շրջանակներում, որոնք վարում են Ժեստ Հոգեբանական Կենտրոնի բազմամյա փորձով հոգեբանները։ Մանրամասների համար զանգահարե՛ք (011) 652566, (091) 652566, (098) 821491 հեռախոսահամարներից մեկին։ 

Շարունակելի․․․

Մաս 1 - http://zhest.am/blog/view/yntanekan_konfliktnery_ev_dranc_haghtaharman_ughinery_%28mas_1%29

Մաս 2 - http://zhest.am/blog/view/yntanekan_konfliktnery_ev_dranc_haghtaharman_ughinery_%28mas_2%29
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար