Մանկական հոգեթերապիա

Երեխայի մոտ առաջացած վարքային խնդիրները վերհանելու համար առաջնային է համարվում հուզական ոլորտի հետ աշխատանքը: Հուզական ոլորտի խնդիրները չեզոքացնելիս առավել մաքուր է երևում երեխայի բարդ վարքագծի կապը նրա ինտելեկտի, տրամաբանական մտածողության, կամային ոլորտի հետ: Երեխայի հաղորդակցման հմտությունների ձևավորումն ու զարգացումն իրենց հերթին կապված են վերոնշյալ ոլորտների հետ:

Մարդը սոցիալական էակ է

Մարդը սոցիալական էակ է, և նրա համար կարևոր է իր նմանների մեջ ապրելն ու հաղորդակցվելը, գիտելիքների ձեռքբերումը հասարակության այլ անդամների մրջոցով, հուզական ապրումների իրացումը և այլն: Երեխայի մոտ հաղորդակցման հմտություններ ձևավորելիս կարևոր դեր է խաղում երեխա-ծնող հարաբերությունները, նրանց հուզական կապը: Այս առումով բացասական գործոնի հանդիպելիս հոգեբանները երեխային տալիս են հաղորդակցման այլ մոդելներ, որոնք երեխայի մոտ առկա չեն: Հուզական, կամային, վարքային ոլորտի հետ աշխատանքի արդյունքում երեխայի ողջ հոգեկան կառուցվածքում տեղի է ունենում զարգացում: Այդ զարգացումը կանոնավորելու, ուղղորդելու համար վերջնական դերը ստանձնում են հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, խոսքը, որոնք զարգանալով միաժամանակ դառնում են հոգեկանի զարգացման համար գործիքներ:

Յուրաքանչյուր տարիք ունի իր բնորոշ խնդիրները

Կրտսեր դպրոցականի տարիքը Կրտսեր դպրոցականի տարիքը ունի իրեն բնորոշ խնդիրները, քանի որ երեխան անցնում է սոցիալականացման փուլ, փորձում է իր տեղը գտնել դպրոցում, սոցիալական այն միջավայրերում որտեղ գտնվում է ` անցնելով այս փուլը երեխայի հոգեկանը նախապատրաստվում է առավել բարդ գործընթացների թևակոխելով հաջորդ` դեռահասության փուլ:

Դեռահասության տարիք

Դեռահասության տարիքի բարդության հիմքում ընկած են ներքին և արտաքին բազմաթիվ գործոններ: «Ես դեռևս մեծ չեմ, բայց արդեն երեխա չեմ» արտահայտությունը ուղղված է հիմնականում ծնողներին, ովքեր շատ հաճախ բավականին դժվար են ընդունում այդ փաստը:

logo

Երեւան, Նորք-Մարաշ 7-րդ փող. 146

(011) 652566 (091) 652566
(098) 821491 (044) 652566
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար