Ընտանեկան կոնֆլիկտները և դրանց հաղթահարման ուղիները (Մաս 2)

Նկատվել է, որ նախադպրոցական տարիքի երեխաները բավականին իմաստավորված ռեակցիա են տալիս ծնողների վեճերին ու նրբորեն զգում են դրանք։ Նրանց համար արտաքուստ աննշան բառերի փոխանակությունը ծնողների միջև ունի մեծ նշանակություն և ծնողները դա հասկանում են միայն այն ժամանակ, երբ երեխաներն իրենց խնդրում են հաշտվել միմյանց հետ։⠀

 

Երեխաները շատ արագ զգում են, երբ ծնողների հարաբերություններում ինչ-որ բան փոխվում է և փորձում են գլուխ հանել այդ հակասությունից յուրովի։ Նրանք տարբեր ձևերով փորձում են հարմարվել հարաբերությունների նոր համակարգին։ Լինում են դեպքեր, երբ երեխաները մեկ մոր կողմն են անցնում, մեկ՝ հոր, քանի որ ուզում են երկուսի հետ էլ ընկերություն անել։⠀

Այդպիսի վարքը կարող է երեխայի մեջ ձևավորել եսասիրություն ու շողոքորթություն, երեխան արագ սովորում է կոնֆլիկտից շահ քաղել։ Դա տեղի է ունենում հատկապես, եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ բողոքում են երեխային, փորձում նրան «գրավել» նվերներով կամ այլ միջոցներով։ Ինչպես ասացինք ընտանեկան կոնֆլիկտի նկատմամբ երեխայի ռեակցիան տարբեր է կախված նրա տարիքից, սակայն ինչպիսին էլ այն լինի, միևնույն է այդպիսի մանկական տպավորությունները հիմք են ստեղծում անձի դիսհարմոնիկ զարգացման համար:⠀

Երեխան, որը մինչև ծնողների կոնֆլիկտը, որպես կանոն, ակտիվորեն շփվում էր նրանց հետ, հանկարծ իր համար անսպասելիորեն հայտնվում է նրանց հետաքրքրությունների սահմանից դուրս, քանի որ այժմ ծնողները զբաղվում են իրենց սեփական պրոբլեմների լուծմամբ։ Լքված լինելու վախը և ուշադրության պահանջը բերում են նրան, որ երեխան «ընտրում է» ուշադրությունն իր վրա գրավելու որևէ եղանակ՝ գիշերամիզություն, ագրեսիվ վարք, երբեմն նույնիսկ կտրուկ միջոցներ՝ տանից փախնելու փորձեր և այլն։⠀

Շարունակելի․․․⠀

Մաս 1 -http://zhest.am/blog/view/yntanekan_konfliktnery_ev_dranc_haghtaharman_ughinery_%28mas_1%29

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար