Ընտանեկան կոնֆլիկտները և դրանց հաղթահարման ուղիները (Մաս 1)

Հետաքրքիր է այն փաստը, որ որպես կոնֆլիկտային կողմեր կարող են հանդես գալ նաև ընտանեկան միջավայրում ապրող ցանկացած անհատ: Չէ՞ որ ընտանիքը ևս խումբ է՝ հասարակության մի մաս:

 Ըստ երևույթին չկան ընտանիքներ, որոնցում չլինեն վեճեր ու տարաձայնություններ։ Վեճի նույնիսկ եզակի դեպքը երեխաներին անհանգսություն է ներշնչում։ Սակայն այն շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել, եթե ծնողները չկարողանան վերականգնել ընտանեկան հարաբերությունների հարմոնիան, գլուխ հանել ամենօրյա դժվարություններից, միմյանց օգնել ու աջակցել և եթե գործը հասնի խոր կոնֆլիկտի (ըստ որում պատճառներն այստեղ կարևոր չեն)։ Այս դեպքում արդեն «Տուժում են միշտ երեխաները» արտահայտությունը տեղին ու ճիշտ կլինի։ Կոնֆլիկտի նկատմամբ պատասխան ռեակցիայի ուժն ու խորությունը, կախված երեխայի տարիքից, փորձից, որ ստացել է իր ընտանիքում, կյանքում, խառնվածքից, բնավորությունից, դաստիարակությունից, զգայունությունից և այլն։ Փոքր տարիքում երեխաներն օրինակ, այնքան խորը հուզական ապրումներ են ունենում՝ վախ, սարսափ, տառապանք, որ նույնիսկ ի վիճակի չեն լինում դիմել բանականության պաշպանական թույլ մեխանիզմների օգնությանը։ Նույնիսկ եթե երեխաները շատ փոքր են, նրանք, միևնույն է, զգում են ծնողների հարաբերությունների կոնֆլիկտային վիճակը։ Նրանց համար ընտանեկան հարաբերությունների հարմոնիան ունի նույն նշանակությունը, ինչ ջուրը ձկան համար, երեխաները չեն կարող ազատ «լողալ», եթե ընտանիքում տիրում է գրգռված մթնոլորտ։

Շարունակելի․․․

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար