ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օտար երկրներում ապրող մեր բազմաթիվ այցելուների հորդորով և խնդրանքով ներկայացնում ենք մեր տեղեկատվական հոդվածը օնլայն խորհրդատվության վերաբերյալ: Օնլայն խորհրդատվություն ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Ի՞նչ է իրենից ներկայացնում օնլայն խորհրդատվությունը և ինչպիսի՞ հարցեր կարող են առաջանալ մարդկանց մոտ, ովքեր դիմում են օնլայն խորհրդատվությամբ իրականացվող հոգեթերապիային: Օնլայն խորհրդատվությունը հոգեբանության մեջ միևնույն հոգեթերապիան է, որը անցկացվում է համակարգչի կամ համապատասխան տեխնիկայի միջոցով: Այս եղանակով կարելի է օգնել մարդկանց, ովքեր ունեն մի շարք հոգեբանական խնդիրներ՝ տագնապ, նևրոզներ, դեպրեսիա, կպչուն մտքեր, մանկական տարատեսակ խնդիրներ, ընտանեկան բարդ իրավիճակներ և այլն: Թերապիան իրակացվում է ըստ երկկողմանի ժամային գրաֆիկների համապատասխանեցման: Օնլայն խորհրդատվությունը ունի բավականին շատ դրական կողմեր, որոնք միայն բնորոշ են թերապիայի այդ տեսակին:


1. Այցելուի՝ ինքն իր միջավայրում գտնվելու փաստը
2. ժամանակի խնայում
3. ընտանեկան խորհրդատվության յուրահատուկ իրականացման միջոց
4. էթնիկական խնդիրները այլ ազգի հոգեբանների հետ աշխատելիս: (մտածողության, լեզվական խնդիրները)
5. ֆիզիկական ծանր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքը:
6. աշխարհի ցանկացած վայրից հոգեբանի հետ աշխատելու հնարավորությունը:
7. ֆինանսական միջոցների խնայում:

x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար