ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂ 2023

Ժեստ Հոգեբանական Կենտրոնը հայտարարում է տարվա լավագույն հոգեբան ուսանող մրցույթը: Մրցույթն ուղղված է աջակցելու հոգեբանության ոլորտի ուսանողներին:
Մրցույթի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են դասական և ժամանակակից հոգեբանական գիտական գրականություն, կատարելու են ինքնուրույն հետազոտական աշխատանքներ, ամփոփելու և ներկայացնելու են սեփական հետազոտական աշխատանքների արդյունքները: Մրցույթի տևողությունը 9 ամիս է՝ 3 փուլ:
Առաջին կարգի մրցանակ կստանա բոլոր փուլերը հաջողությամբ անցած հաղթող ուսանողը՝ ամբողջ տարվա վարձավճարը կվճարի Ժեստ Հոգեբանական Կենտրոնը:
Երկրորդ տեղ զբաղեցրած ուսանողը անվճար կմասնակցի Ժեստ հոգեբանական զինանոցի բոլոր դասընթացներին:
Երրորդ տեղ զբաղեցրած ուսանողը կընտրի Զինանոցի որևէ դասընթաց իր ցանկությամբ:
Ծրագիրը բաց է բոլոր բուհերի հոգեբան ուսանողների համար, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Արդյունքում կունենանք մրցունակ ու մրցակցող ապագա հոգեբաններ:


Վերցրեք տեղեկանք Ձեր բուհից
Լրացրեք դիմում հայտը
Դիմում հայտը ստանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին և անձնական նամակ գրեք
Կազմեք Ձեր CV-ն
Ջանք և եռանդ մի խնայեք, Ձեզ կրեատիվ ներկայացրեք Ձեր ինքնակենսագրականում:

x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար