Ընտանիքի միջազգային օրը սիրելի գործընկերոջ հետ

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին է «Մադամ Արմենիա» գործարար կանանց ակումբը մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային տոնին, լինում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հյուրը։ Այս անգամ հանդիպման ֆորմատը կրթամշակութային էր, գիտաուսումնական։

«Մադամ Արմենիա» գործարար կանանց ակումբի կողքին «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հյուրերն էին նաև Blood Cells լաբորատորիայի հիմնադիր Ա․ Գրիգորյանը, Փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Ա․ Ֆանյանը, լրագրող, հաղորդավարուհի, Ժեստ հոգեբանական զինանոցի սան Լ․ Կարապետյանը, երգչուհի Անահիտ Շահբազյանը:

Հանդիպման առաջին մասում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը ողջունեց հյուրերին՝ հանդիպմանը տալով անվանում, այն է՝

«Ամուր արժեքներով ընտանիք», «Մադամ Արմենիան ընտանիք» 

Մ․ Մեհրաբյանը հյուրերին ներկայացրեց «Ընտանիքի նպատակները», «Բիզնեսը և ընտանիքի առաքելությունը», «Ժամանակի ընկալումը», ինչպես նաև անդրադարձավ «Ամուսնալուծության» թեմային՝ առանձնացնելով 3 փուլեր։ Ինտերակտիվ հաղորդակցման մեջ Մ․ Մեհրաբյանը հյուրերին առաջարկեց ներկայացնել իրենց ժամանակի տնօրինման բանաձևը, ընթացքում ակտիվ քննարկում էր, փորձի փոխանակում։

Հանդիպման երկրորդ մասում հյուրերը բաժանվեցին խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ իրականացվեց «Մեկ ընտանիք» տեխնիկան, երբ ստանձնելով ընտանիքի դերեր, մասնակիցներից յուրաքանչյուրը «վերցրեց» նաև այն դերը, որն ունի բիզնեսում։ Տեխնիկայի ավարտից հետո մասնագետների կողմից իրականացվեց վերլուծություն, իսկ «Մադամ Արմենիա» գործարար ակումբի հիմնադիր Տ․ Բեյբությանը առաջարկեց տեխնիկայի արդյունքում ստեղծած տունը անվանակոչել «Madam Armenia Group» և այն պահել մինչև հաջորդ հանդիպում։

Դե իսկ հանդիպման վերջում սիրված երգչուհի Անահիտ Շահբազյանի կողմից կազմակերպվեց ֆլեշ-մոb, երբ բոլոր հյուրերը երգչուհուն ձայնակցելով երգեցին «Երևանը մերն է» հայտնի ստեղծագործությունը։

Ահա և ավարտվեց ևս մեկ գեղեցիկ հանդիպում գեղեցիկ հյուրերի մասնակցությամբ, իսկ քանի որ «Ժեստ»-ը սիրում և ստեղծում է գեղեցիկը, սպասեք հետագա գեղեցիկ հանդիպումների․․․

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար