«Ժեստ» հոգեբանական կենտրոնն իր դռները բացեց այս անգամ Վանաձոր քաղաքում։ Սիրելի Վանաձորցիների համար սպասված օրն իսկական տոն էր դարձել՝ տոնին բնորոշ ողջ արարողակարգով։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի մուտքը մասնաճյուղ սկսվեց ավանդական աղ ու հացով, կարմիր ժապավեն կտրելով, որից հետո հնչեց քահանայի խոսքն ու օրհնանքը՝ առ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի բարի առաքելության, Վանաձոր/ Ժեստ մասնաճյուղի հետագա ընթացքի։
Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի վաղեմի բարեկամներ, պարզապես մարդիկ, ում համար օրն իսկապես վաղուց սպասված էր։ Հնչեցին բարեմաղթանքներ մեր նորաստեղծ մասնաճյուղին՝ այն վստահությամբ, որ գործելու է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի գաղափարախոսությանը հավատարիմ։
Ներկաները վայելեցին Ժեստ կենտրոնի հիմնը, առանց որի չի անցնում կանաչների բանակի և ոչ մի միջոցառում, համտեսեցին Ժեստի լոգոյով տորթը և իհարկե ունեցան գեղեցիկ լուսանկարներ։)
Ք․ Վանաձորում քայլող մարդիկ պարզապես մոտենում էին, շնորհավորում և փաստում իրենց քաղաքում հոգեբանական կենտրոնի անհրաժեշտությունը, որն այլևս իրականություն է։
Դե ինչ, մեր նոր Վանաձոր/ Ժեստ մասնաճյուղին ասենք շնորհավոր և շարժվենք առաջ՝ դեպի մյուս մարզեր։
Հետ