Պավել Սեմյոնով

Հոդվածի հեղինակ՝ Լ. Ռուշանյան

<<Բոլոր անշնորhքություններն ու այլանդակություններն առաջանում են սիրո կորստից,- վստահեցնում է Պավել Սեմյոնովը,- մի կորցրեք սերը, քանի որ աշխարհը կվերածվի ինչ որ մեխանիկական բանի։ Ես հավատում եմ, որ մերք կհասնենք նպատակակետին։ Ես փորձում եմ գնալ իմ ճանապարհով։ Իհարկե սայթաքում եմ, ընկնում, բայց նորից ոտքի եմ կանգնում>>։

Պավել Սեմյոնով՝ Էստոնացի նկարիչ, ով հիվանդ է մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ), հանդիսանում է Էստոնիայի ազատ գրաֆիկայի միության անդամ, նկարիչների միության անդամ, Էստոնիայի գեղարվեստի ակադեմիայի բակալավր։ Մանուկ հասակից լինելով չշփվող՝ նա ընկերներ չի ունեցել և իր շփումը աշխարհի հետ իրականացրել է նկարելով։ Չնայած իր հիվանդության և դրա հետևանքով կյանքում առաջացած դժվարություններին Պավել Սեմյոնովը ստեղծագործում է, ժպտում ու առաջ ընթանում։ Նա նշում է, որ իր նկարների ստեղծման ոգեշնչման աղբյուրն իր իսկ անձնական ապրումներն են, իր հույզերն ու զգացողությունները։ Շատեն են զարմանք արտահայտում, թե ինչու են նրա նկարները կյանքի ու աշխարհի վատ կողմերն արտացոլում, ինչու է նկարիչն իր պրոբլեմներն ու վշտերը ներկայացնում։ Նկարիչը գտնում է, որ դրանք այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե ստեղծագործողը պետք է միայն կատարյալն ու գեղեցիկը ներկայացնի, սկայն այդ լավն ու դրականը քիչ են մեր կյանքում և իրականում այնքան շատ վատ բաներ են տեղի ունենում։ 
<<Եթե հոգում ծանրություն է, տրտմություն, ապա պետք է անկեղծ լինել ինքդ քեզ հետ ու չխաբել ոչ քեզ, ոչ՝ ուրիշներին, ցույց տալ իրական զգացմունքներ, այլ ոչ թե հորինված գեղեցկություն։ Իհարկե գեղեցկությունն անհրաժեշտ է, բայց լռել ու ցույց չտալ հակառակ կողմը՝ անարդար>>,- ասում է նկարիչը։ Պավել Սեմյոնովն իր նկարներում փորձում է գտնել իր կոնկրետ խնդրի լուծումը, որն անհանգստացնում է իրեն այդ պահին։ Առաջին հերթին նա նկարում է իր համար, առաջ քաշելով սեփական խնդիրը, որի միջոցով նա ինքնարտահայտվում է, և նաև հավատում, որ այդ նկարներն ինչ որ մեկին օգուտ կտան՝ հասկանալ ու լուծել սեփական խնդիրները։
Մի անգամ նա արտահայտվել է, որ ժամանակակից կյանքում շատ ընդունված է հոգեբանի մոտ այցելելը, պատմելը սեփական խնդիրների մասին, ահա նկարելն էլ իր համար մի տեսակ հոգեբանի մոտ այց է։ Եվ գիտակցաբար, և ենթագիտակցորեն նա արտահայտում է իր խնդիրներն ու պրոբլեմները, ներքին վախերն ու թուլությունները, հույզերն ու ցանկությունները։ Այդ ամենն արտահայտվել են իր նկարներում, նա միշտ շեշտադրում է իր պրոբլեմները, իր մարմնական անլիարժեքությունը, կյանքի նկատմամբ ունեցած իր դրսևորումները։ Սահմանափակ հնարավորություններով հանդերձ նա կարողանում է ստեղծել գործեր, որտեղ իր իրական հույզերն են, մտքերը, աշխարհընկալման իր տեսկետները։ Նրա մտքերն իր խնդիրների հետևից են գնում, նա ազատ ստեղծագործող է, ով սիրում է իմպրովիզներ անել և չկաղապարվել, նրա համար կարևոր է ստեղծագործման պրոցեսը, այլ ոչ թե պլանավորված արդյունքը։ Նկարիչը չի վաճառում իր ստեղծագործությունները, քանի որ դրանք իր իրականության վկաներն են, որոնք արտահայտում են իր իսկ նպատակները, փորձությունները, տագնապներն ու սխալները և դրանց հետ դժվար է բաժանվել։ Նրա համար ամենակարևորը մարդ մնալն է՝ անկախ մասնագիտությունից ու կոչումից։ 
Պավելն իր աշխարհընկալման տեսակետն ունի, և իր խոսքերով, նկարելն իր համար ոչ միայն ինքնարտահայտման միջոց է, այլ ավելին՝ հնարավորություն աշխարհի հետ շփվելու։ Նա սկզբում տարվել է սյուրռեալիզմով, սակայն ժամանակի ընդացքում նկարչին դա չի բավարարել և ընտել է իր համար յուրահատուկ մի ոճ՝ ապստրակտ սիմվոլիզմ։ Իրականում նրա համար կարևոր չէ իր ոճն ինչպես կկոչվի։ Պավելն ունի իր փիլիսոփայական հայացքները արվեստի նկատմամբ՝ ինչպես անձնականի։ 
<<Դու՝ ինչպես քո ներքին մի էակի հետ շփվես, զրուցես նրա հետ, խնդիրներ լուծես։ Գեղագիտական խնդիրներն անցնում են երկրորդ պլան, եթե աշխատանքը հրապուրում է, տեխնիկան ինքնաբերաբար է ստացվում։ Կարևորը նկարել անկեղծ՝ հոգու համար։ Արվեստն ինձ համար երկխոսություն է ինքս ինձ հետ>>։ 
Հիվանդության հետևանքով ունենալով շարժման հավասարակշռության խախտում, հարկ է լինում մի քանի անգամ նկարել, արդյունք ստանալու համար։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ իր անլիարժեքությունն օգտագործում է յուրահատուկ ոճ ստանալու համար, քանի որ չի կարողանում նկարել դասական ձևով, այլ միայն խուճուճներ է ստացվում և արդյունքում ստեղծվում է ուրույն ու ինքնատիպ ոճ։ Պրոբլեմն օգնում է նրան իր նպատակին հասնելու, նա շարժվում է առաջ, փնտրում է ու փորձում զարգացնել իր տաղանդը։ Պավել Սեմյոնովի գրաֆիկական աշխատանքները կարծես բազմաշերտ, խելահեղ ժանյակներ լինեն։ Այնպիսի զգացողերություն է, ասես ոչ թե ձեռքով է նկարվել, այլ թղթի վրա ինքնաբերաբար է ստացվել նկարը։ Շատ հաճախ նկարը մարմին է հիշեցնում, իսկ մարմինը՝ շիկացած նյարդեր։ Նկարչի նկարներում մեծ դեր ունեն դեմքերը՝ տառապող, տխուր, բայց միևնույն ժամանակ ուժեղ, նրանց հայացքներն ապշեցուցիչ կենդանի են և ներթափանցում են դիտողի հոգին։ Նկարները կարես կերտված են մարմնական նյութից, այդ իսկ պատճառով իրականության զգացողություն է առաջանում։
Նկարն ինքնին խոսուն է։ Նկարիչն արտահայտել է իր խնդիրն ամբողջ էությամբ, բացահայտել իր տառապանքն ու զգացողությունները։ Նա կարծես չի ուզում տեսնել իր խնդիրը, չի ուզում խոսել այդ մասին, լսել չի ուզում ։ Այդ են վկայում նրա նկարում տղամարդու կարծես կիսատ թողած դիմանկարը, որտեղ բացակայում են բերանը, ականջները և աչքերն էլ փակ են։ Խնդրի ներկայացման յուրատեսակ մոտեցում է ցուցաբերել, մարմնի փոխարեն միայն ոտք պատկերել, այն էլ թարս դիրքով։ Իր ցավերն ու հույզերն են խտացված այդ պատկերում, մարմնական անլիարժեքությունը։ Ցավ կա այդ նկարում, հոգեկան ու մարմնական, կծկված դեմքի մկաններից, կկոցած աչքերից ամբողջանում են հույզերը, շարժումը դժվար ու տառապալից է, միտքը միայն քայլերն են, վերջույթների խնդիրը, իր հիվանդությունը։ Նրա նկարը կարծես աղաղակ լինի, խնդրի ի ցույց դնելը, որը միշտ իրեն խանգարել է, բայց չի կոտրել, մաքառելով, պայքարելով, կամքի մեծ ուժով նա շարժվել է առաջ, օրինակ հանդիսանալով իր նմանների համար։ Նա չի կաշկանդվում, այլ բաձրաձայնում է խնդիրը։ Նկարչն անկեղծորեն խոստովանել է, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց կյանքն է՝ իրական ու անկեղծ դրսևորումներով։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար