ՄՈՒԿ-Ի (ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾ) ԺԱՄԱՆԱԿ ԽՈՍՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ

ՄՈՒԿ-ով (Մանկականուղեղայինկաթված)   երեխաների   կլինիկական  պատկերում  հատուկ տեղ  են  զբաղեցնում խոսքային  խանգարումները:  Բացահայտվել է,  որ  ձեռքերի շարժումները  նպաստում  են  խոսքի  զարգացմանը (1973թ., Կոլցևա):   Արտաբերական մոտորիկայի  ծանր  ախտահարումներ դիտվում  են  այն  ՄՈՒԿ-ով  երեխաների մոտ,  որոնց  մոտ  ավելի  շատ  արտահայտված  են  վերին  վերջույթների ախտահարումնրը: ՄՈՒԿ-ի ժամանակ դիտվում է որոշակի փոխադարձ կապ շարժողական և խոսքի խանգարումների միջև: Կախված այն բանից, թե գլխուղեղի որ հատվածն է ախտահարված, ՄՈՒԿ-ով երեխաների մոտ կարող են դիտվել խոսքի հետևյալ խանգարումները.

  • խոսքի արտաբերական կողմի խանգարումներ  (դիզարտրիա)
  • խոսքի համակարգային թերզարգացում  (ալալիա)
  • խոսքի ընդհանուր թերզարգացում
  • կակազություն
  • գրի և ընթերցանության խանգարումներ (դիսգրաֆիա, դիսլեկսիա):

ՄՈՒԿ-ի  ժամանակ խոսքային  խանգարումներից  առավե լհաճախ  հանդիպում  է  դիզարտրիան:  Դիզարտրիան առաջին  անգամ  նկարագրվելէ 100 տարի  առաջ, որպես  կեղծ  բուլբար ձև, տարիների  ընթացքում  կատարվել են  շատ   ուսումնասիրություններ, սակայն  առ  այսօր  մեկ  մոտեցում  այս  խոսքային  խանգարման վերաբերյալ չկա,  հեղինակների  մեջ  տիրում  է  տարակարծություն: Դիզարտրիայի  հիմնական   ախտահարումներն   են` խոսքի հնչարտաբերական  կողմի  խանգարում, ձայնառաջացման  խանգարում  և  շնչառության  խանգարում: 

Խոսքի իրականացմանը մասնակցող կմախքային մկանների պարեզի (կենտրոնական, ծայրամասային), սպազմի, հիպերկինեզի կամ ատաքսիայի հետևանքով խանգարվում Է արտաբերումը և հնչյունների արտասանությունը։

Կախված  ՄՈՒԿ-ի  ախտահարման տեղակայումից  տարբերում  ենք  դիզարտրիայի  հետևյալ ձևերը. 

Պսևդոբուլբար (կեղծ կոճղեզային) դիզարտրիա, որը բնութագրվում  է  խոսքային  մկանունքի բարձր  լարվածությամբ, լեզուն  լարված է, լեզվի  ծայրը  արտահայտված չէ, շուրթերը  սպաստիկ  պրկվածեն  հաճախ  են  դիտվում  արտաբերական մկանունքի  անհամաձայնեցված  շարժումներ (սինկինեզիաներ):  

Բուլբար (կոճղեզային) դիզարտրիա, երբ  նկատվում է դիմային   նյարդերի  ընտրողականախտահարում, դեմքի  միակողմանի  պարալիչ, շուրթերի  մկանների պարալիչներ, տեմպը  դանդաղ, խոսքը  աղավաղված է  ձայնը  թույլ  ռնգային  երանգով: 

Ենթակեղևային  դիզարտրիա, որը  դրսևորվում  է  ՄՈՒԿ-ի  հիպերկինետիկ ձևի  ժամանակ: Դիտվում  են`  մկանային  դիստոնիա, արտաբերական  մկանների հիպերկինեզներ, ինտոնացիայի  խանգարում:

Ուղեղիկային  դիզարտրիայի դեպքում նկատվում  է  շնչառության, ձայնի  և  արտաբերական  գործընթացների անհամաչափություն, տեմպը դանդաղ  , բառի  վերջում ձայնը  մարում  է:

Կեղևային  դիզարտրիայի դեպքում  նկատվում է արտաբերական մկանունքի  հիպոտոնիա  ընդհանուր և  արտաբերական  շարժողական դիսկոորդինացիա, բառավերջում  ձայնը  մարում է, քանի  որ  ԿՆՀ-ի  որևէ  բաժնի  ախտահարման  ժամանակ առաջանում  է  այլ  գոտիների  թերզարգացում կամ  ֆունկցիայի  խանգարում:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար