«Ժեստ» հոգեբանական Զինանոցի սաները դասընթացի շրջանակներում հնարավորություն ունեցան առաջին անգամ ծանոթանալ Մոնտեսորիի մեթոդաբանությանը, որն առցանց կազմակերպեց մեր հաջողակ պատմություն կերտող Տաթև Կիրակոսյանը Չեխիայից, ով արդեն Զինանոցի ավարտական խմբում էր, ժամանեց ՀՀ, պաշտպանեց «Մանկան հոգեբանության» դպրոցում, ապա շարունակեց վերապատրաստվել Չեխիայի Հանրապետությունում Մ․ Մոնտեսորիի դպրոցի ուղղությամբ։
Մոնտեսորիի մոտեցումը կենտրոնանում է «ամբողջական երեխայի» զարգացման վրա՝ երեխաների ներուժը մաքսիմալացնելու և նրանց կյանքին պատրաստելու համար: Ծնունդից մինչև 6 տարեկան ընկած ժամանակահատվածում երեխայի միտքը անվանելով «ներծծող միտք», դոկտոր Մոնտեսորին կարծում էր, որ երեխաները ենթագիտակցորեն ունեն սովորելու և շրջապատող աշխարհը յուրացնելու հսկայական ունակություն:
Երեխաներն աստիճանաբար սովորում են տարբեր հնչյուններին և ձայներին, ինչը նվազեցնում է սուր հակազդումները։
Զբոսանք բնության մեջ՝ հնչյուններ և ձայներ հայտնաբերելու համար
Հետ