ՄԱՍ 1. ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ=ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Մարդու կյանքի կարևորագույն փուլերից մեկը մասնագիտության ընտրությունն է, ինչով էլ պայմանավորված է նրա հետագա գործունեության բովանդակությունը: Մասնագիտության ընտրության խնդիրը միշտ էլ ակտուալ է եղել ավագ դպրոցականների համար: Ժամանակի պահանջների համաձայն` առաջացել և առաջանում են նոր մասնագիտություններ, և ավագ դպրոցականները պետք է տեղեկանան այդ փոփոխություններին: Բազմաթիվ նոր մասնագիտությունների մասին դպրոցականները չեն ստանում թարմ տեղեկատվություն, ինչը կնպաստեր  նրանց ճիշտ մասնագիտական ընտրությանը: Վերջինս կատարվում է աշխատաշուկայի պահանջարկի, մասնագիտության պահանջներին անձի և նրա անհատական առանձնահատկությունների համապատասխանության հիման վրա: Սակայն, հոգեբանական արդի հիմնահարցերի շարքում կարևորում ենք մասնագիտական կողմնորոշման համակարգում մոտիվացիաների ուսումնասիրությունը պատանեկան տարիքում, քանի որ հենց այս տարիքն է որոշիչ փուլ հանդիսանում հետագա հաջող ընտրության համար: Այն հնարավորություն կտա բացահայտելու ժամանակակից ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման էական կողմերը և հնարավոր խնդիրները: 
Հայտնի է, որ մասնագիտության ընտրության ժամանակ մարդը կարող է ղեկավարվել հետևյալ դրդապատճառներով. 


• մասնագիտության հասարակական նշանակալիությամբ, 
• հեղինակությամբ, 
• աշխատավարձով, 
• աշխատանքով: 
Մասնագիտական կողմնորոշման դրդապատճառների հետազոտությունը կարևոր է կանխատեսելու, թե դեռահասը տվյալ մասնագիտություն ընտրելով որքա՞ն հաջողությամբ կտիրապետի դրան, կկարողանա՞ արդյոք լրջությամբ երկարատև աշխատել, որքա՞ն կայուն կլինի նրա հետաքրքրությունը ընտրված մասնագիտության նկատմամբ:  
Դրդապատճառները ընդունված է բաժանել երկու դասի` ներքին և արտաքին: Այս կամ այն մասնագիտության ընտրության ներքին դրդապատճառներից են՝ 

 -անձնային և հասարակական նշանակալիությունը,  
 -աշխատանքի ստեղծագործական բնութագրից ստացված                          -բավարարվածությունը,  
 -շփման հնարավորությունը,  
 -մյուս մարդկանց ղեկավարումը և այլն:  
Ներքին դրդապատճառները առաջանում են մարդու պահանջմունքներից, ուստի դրանք դիտում են որպես հոգեբանական: Այդ է պատճառը, որ մարդը կարողանում է աշխատել հաճույքով, առանց արտաքին ճնշման ու ներքին հակասությունների: 
Արտաքին դրդապատճառներից են՝ 
 -աշխատավարձը, 
 -հեղինակության ձգտումը,  
 -քննադատվելու,  
 -անհաջողության  վախը և այլն:  
Արտաքին դրդապատճառները կարելի է բաժանել դրականի և բացասականի: Դրական դրդապատճառներն են՝ 
 -նյութական խթանիչները,  
 -աշխատակազմի խրախուսանքը,  
 -հեղինակությունը, այսինքն խթանիչներ, հանուն որոնց, մարդը ներդնում է իր ուժերը:  
Բացասական դրդապատճառներից են ճնշման, պատժի, քննադատումների և բացասական բնութագրի այլ հավանությունների ներգործությունը անհատի վրա: 
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար