Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, կենտրոական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները: Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը: Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ: Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում: Ընդ որում մկանները պարալիզացված չեն:
Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում: Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի: Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք): Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները: ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում: Այդ խանգարումների պատճառները կարող են տարբեր լինել. ապագա մոր խրոնիկ հիվանդությունները, հատկապես` վիրուսային, (ինքնաթունավորումները) մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության, ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ:
Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին` նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով: Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ: ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ:
Հետ