Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ժեստ հոգեբանական կենտրոնի Գյումրու մասնաճյուղում, տեղի ունեցավ <<Լոգոպեդիան դպրոցում>> սեմինար։ Նպատակն է մարզում ակտիվացնել հոգեբան-լոգոպեդ այդքան կարևոր գործառույթը, և ծառայությունը հասանելի դարձնել մարդկանց։ Շատ են հնչում հարցեր ծնողներից, թե երբ անհանգստանալ, երբ երեխան չի խոսում, կամ առկա է հնչունային խնդիր, կակազություն, այլ լոգոբեդական խնդիրներ։ Ս․ Պապանյանը սեմինարի ընթացքում տեսական հատվածից զատ ներկայացրեց շատ օգտակար խաղ-վարժանք, որը մեր մասնագետները բարձր գնահատեցին և վստահ կկիրառեն իրենց գործնական աշխատանքներում։
Կենտրոնի լոգոպեդական թիմը միշտ հետևողական է նորի ընդունման և տարածման գործընթացում, և այս անգամ էլ հանդես եկավ փոքրիկ նորույթով սիրելի գործընկերների համար։
Հաջորդիվ լոգոպեդական դասընթացն է Գյումրիում և Արթիկում։
Բոլոր մասնակիցներին վերջում տրվեց հավաստագիր, լիահույս, որ կհանդիպենք բոլոր նախաձեռնություններում։
Հետ