«Լավագույն հոգեբան ուսանող մրցույթ»-ն արդեն 5 տարեկան է

«Լավագույն հոգեբան ուսանող մրցույթ»-ն արդեն 5 տարի է ապրում է մեր սիրելի ուսանողների կյանքում և վայելում մեծ սեր և բերկրանք։ Այն բացառիկ մրցույթ է, որտեղ չկա լարվածություն, անառողջ մրցակցություն։ Անհրաժեշտ է միայն լինել հոգեբան ուսանող, ներկայացնել տեղեկանք համապատասխան բուհից, 9 ամիս մասնակցել ակտիվ գիտահեն հետազոտական աշխատանքների։ Նշենք, որ մրցույթի առաջին եռամսյակը «կարդալու» համար է /հոգեբանական գիտական գրականություն/։ Հաջորդ եռամսյակ անցնում են ուսանողներ, ովքեր կարդալու շեմը հաղթահարում են և ունենում հետազոտական  գիտական թեմա, որը հաստատվում է կենտրոնի մասնագիտական խորհրդի կողմից։ Վերջին եռամսյակում իրականացվում է ակտիվ հետազոտական աշխատանք։ 

Եկեք ձեզ ծանոթացնենք մեր հաղթողներին և նրանց անցած ճանապարհին։ 

2020 թվականին առաջին հաղթողը Մերի Ղալեչյանն էր, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայից։ 

2021 թվականին Մարիետա Գրիգորյանն էր, ՇՊՀ-ից, ք․ Գյումրի։

2022 թվականին հաղթանակի պարգևին արժանացավ Տաթև Վարդանյանը, ԵՊՀ-ից։

2023 թվականին ՀՊՄՀ-ից Ռազմիկ Կոշեցյանը։

2024 թվականին արդեն երկրորդ անգամ մրցանակը գնաց ՇՊՀ, Տաթև Մեխակյան։

Յուրաքանչյուրն իր փոքրիկ լուման ունի գիտության մեջ իբրև երիտասարդ հետազոտող, համալրել են հոգեբանների շարքերը և կատարում են գործնական աշխատանքներ։ Տաթև Վարդանյանն ամբողջությամբ ավարտել է Զինանոցը և ներգրավված է կենտրոնի գործնական աշխատանքների մեջ, կոորդինացնում է Էջմիածին/Ժեստի հետազոտական և գործնական աշխատանքները։ Տաթև Մեխակյանը նույն գործառույթներն է իրականացնում Գյումրի/Ժեստում, հավելյալ վարում է ՇՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի գիտահետազոտական պրակտիկան։

ՄՐՑԱՆԱԿՆ է՝ ուսման վարձի փոխհատուցումը։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար