20-ամյա կենտրոնի պատմության մեջ մեգանախագծերը, կայացած նախագծերը անհաշվելի են։ Լավագույն մոտիվացնող և ոլորտի զարգացման համար կարևորագույն հիմք ունեցող նախագիծ է "Լավագույն հոգեբան ուսանող" եռափուլ մրցույթը։
Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարանի ուսանողուհի, Վայոց ձորից Անի Հովհաննիսյանը ճանաչվեց լավագույնը։
Մրցանակը Անիին հանձնեց Գյումրի/Ժեստ մասնաճյուղից Տաթև Մեխակյանը, ով ճանաչվել էր 2024 թվականի մրցանակակիր։
2025 թվականի լավագույն հոգեբան ուսանող Անի Հովհաննիսյանի խոսք․ «Ես՝ Անի Հովհաննիսյանս —2025 թ․ ապրիլի 26-ից հանդիսանում եմ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մի մասնիկը։ Այստեղ ունենալով 1430 պրակտիկ ժամ, կարողացել եմ դառնալ կենտրոնի փոքրիկ ժեստեցին։ Այստեղ ես ոչ միայն աշխատում եմ, այլև աճում ու բացահայտում եմ իմ ներուժը հոգեբանական գիտելիքների բազմաշերտ աշխարհում։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կազմակերպած դասընթացները դարձել են իմ զարգացման կարևոր փուլերը, որը յուրացրել եմ մեծ սիրով ու պատասխանատվությամբ»։
հ․գ․Մրցանակային ֆոնդը մեկ տարվա ուսման վարձի վճարն է կենտրոնի կողմից։
Հետ