Ալեքսան Փարսյանի անվան Կապան/Ժեստ մասնաճյուղը Սյունիքում

02․10․2025թ․«Ժեստ» հոգեբանական կենտրոնի պատմության մեջ դարձավ նշանակալի օր` բացվեց Կապան/Ժեստ մասնաճյուղը՝ հոգեբանական աջակցության նոր օջախ Սյունիքում։

Օրը սկսվեց խորհրդանշական այցելությամբ դեպի Եղբայրական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց 2020 թվականի և 90-ականների հերոսներին, այն, ինչ հիշեցնում է մեր ուժի ու միասնականության արմատները՝ անցյալից դեպի ներկա տանող ճանապարհը։

 Կապան/Ժեստ կենտրոնի հանդիսավոր բացմանը մթնոլորտը տոնական էր՝ երգով, պարով, աղով ու հացով, կենտրոնի հիմնը հնչեց հպարտությամբ՝ ուղեկցված բազմաթիվ հյուրերի շնորհավորանքներով և ջերմ խոսքերով։

Կապան/Ժեստ մասնաճյուղը կրում է Ալեքսան Փարսյանի անունը, ի նշան երախտագիտության նրա ընտանիքին՝ Ալետա Փարսյանին և Զավեն Արզումանյանին, որոնց նվիրումով այսօր Կապանում գործում է հոգեբանական աջակցության նոր տարածք։

Կենտրոնի կառավարիչ է նշանակվել Ալինա Փարսյանը։ Այստեղ պարբերաբար կանցկացվեն ինչպես խմբային հանդիպումներ և սեմինարներ՝ տարբեր հոգեբանական թեմաներով, այնպես էլ անհատական թերապևտիկ խորհրդատվություններ՝ առանց տարիքային սահմանափակման։

Կապան/Ժեստը ստեղծվել է՝ հոգեբանության լեզվով խոսելու, մարդկանց լսելու և դեպի ներքին խաղաղություն ուղեկցելու առաքելությամբ։

Շնորհավորենք մեզ բոլորիս այս կարևոր ձեռքբերման առթիվ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար