ՀՈԳԵՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋ ԲԵՐՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

Նյութերի չարաշահումը նշանակալից փոփոխություն է առաջացնում մարդու արժեքային համակարգում, տեղի է ունենում փախուստ դեպի պատրանքային-կոմպեսացիոն գործունեություն և անձի էական ձևափոխություն։

Նյութերի օգտագործման մեջ դեր ունեն ատարակտիկ և գեդոնիստական, գերակտիվ վարքային, սուբմիսիվ, կեղծ մշակութային դրդապատճառները։

Ատարակտիկ դրդապատճառայի դեպքում անձը նյութն ընդունում է անհարմարավետության զգացումը թուլացնելու կամ վերացնելու, զգացողությունը նորմային հասցնելու համար։ Այս անձինք ունենում են տագնապային, օբսեսիվ-ֆոբիա, դեպրեսիվ, սահմանային, ասթենիկ, դիսֆորիկ, հիպոխոնդրիկ և այլ խնդիրներ։

Գեդոնիստական դրդապատճառը կարծես ատարակտիկ դրդապատճառյի շարունակությունն է և տրամադրությունը նորմայից բարձրացնելուն է ուղղված։ Օգտագործվում են նյութեր, որոնք էյֆորիա, ցնորքներ, իրականության աղճատում են առաջացնում։ Հիմքում ընկած է իրականությունից փախուստը, աղճատումը, խառնվում են իրականն ու մտացածինը, առկա է պատասխանավությունից փախուստ։ Օգտագործում են լիզերգին, կոդեին, հաշիշ, կոկաին։

Գերակտիվ վարքայինը մոտ է գեդոնիստականին, սակայն օգտագործվում են ոչ էյֆորիա առաջացնող, այլ ակտիվացնող նյութեր։ Կարող են երկու էֆեկտները համատեղվել։ Անձը նյութերի օգնությամբ ցանկանում է իրեն դուրս բերել պասիվ, անտարբեր, ապատիկ, անգործունյա վիճակներից և դրա փոխարեն ունենալ անսահման ակտիվություն և հակազդման ուժգնություն։ Սա հիմնականում կապված է լինում գերսեռականության հետ, որը ուղեկցվում է բարձր ռիսկային գործունեության հետ։ Թմրանյութերից սեռականությունը և ակտիվությունը մեծացնում են հաշիշը, էֆեդրինը, իսկ կոդեինը, կոֆեինը, նիկոտինը միայն ակտիվացնում են, չեն առաջացնում գերսեռականություն։

Սուբմիսիվ դրդապատճառը կայանում է մարդու ներգործության չենթարկվելու անզորության մեջ, որն անձի առանձնահատկություններից է։ Մի կողմից մարդը անանկաստ կամ կախվածություն ունեցող բնավորության գծեր և առանձնահատկություններ ունի, մյուս կողմից՝ վախենում է մերժված լինելուց։

Կեղծ մշակութային դրդապատճառը հիմնված է անձի աշխարհայացքի դիրքորոշումների և էսթետիկական հակումների վրա։ Որոշակի մարդկանց շրջանակներում ընդունված նորմերն անձն ընկալում է որպես արժեք, քանի որ այդ մարդիկ իր համար հեղինակություն են։ Այս անձինք հիմնականում ունենում են հիսթերիկ խանգարումներ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար