ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ.
- Վախ և տագնապ
- Հաճախ կանայք վախենում են հղիության ծանր ընթացքից և ցավոտ ծննդաբերությունից:
- Վախ և անհանգստություն այն մտքից, որ կգիրանան, կտգեղանա մարմնի կառուցվածքը:
- Մանկական տրավմաներ, որոնք առաջացնում են մայրանալու վախ.
- Մայրիկի հետ չհաղթահարված կոնֆլիկտ, վիրավորվածություն,
- Բռնություն,
- Ընտանիքի կանանց կողմից հնչեցված դժբախտ պատմություններ հղիության և ծննդաբերության վերաբերյալ,
- Պրենատալ շրջանում մայրիկի վերաբերմունքը պտղի նկատմամբ և հոգեվիճակը:
- Երբ աղջիկը փոքր տարիքում հոգ է տարել իրենից փոքր երեխաների համար, գերծանրաբեռնված մանկություն:
- Սթրես և դեպրեսիա
- Տևական ֆոնային կամ ուժգին սթրես
- Կպչուն միտք՝ հղիանալու գերցանկություն, ֆիքսացիա, երբ կնոջ մտքերը ողողված են միայն հղիանալու գաղափարով և անհնարինության տառապանքով:
- Զույգը կամ զույգից մեկը պարզապես չի ցանկանում կամ պատրաստ չէ երեխա ունենալ:
- Երեխայի կորստի կամ վիժման փորձ:
- Հղիության ընդհատումներ կամ հակաբեղմնավորիչ միջոցների երկարատև կիրառում:
- Տղամարդու հանդեպ ունեցած բացասական վերաբերմունք, ընտանեկան կոնֆլիկտներ, քայքայող հարաբերություններ:
- Նյութական կամ բնակարանային չլուծված և դոմինանտող խնդիրներ:
- Հասարակության՝ ընտանիքի անդամների կողմից պրեսինգ, ճնշումներ:
- Սեփական Ես-ի, կանացիության մերժում, տղամարդկային դերի ստանձնում:
Պատճառները բազմազան են, կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է և զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ:
Հոգեբանական անպտղության առաջացման մեխանիզմը
Բոլոր հոգեբանական գործոնները ներազդում են նյարդային համակարգի վրա, որն էլ ճնշում է ներզատական, մկանային, անոթային համակարգերի և տարբեր օրգան համակարգերի ֆիզիոլոգիական գործընթացները, խաթարելով նրանց գործունեությունը, նպաստում են վերարտադրողական ֆունկցիայի արգելակմանը:
Հետ