Փորձենք հասկանալ, թէ ինչում է անպտղության պատճառը, եթե օրգանիզմը փաստացի առողջ է:
Ըստ վիճակագրության տվյալների, անպտղությամբ տառապող զույգերի 30 % -ի մոտ բացահայտվում է հոգեսոմատիկ կամ այլ կերպ ասած հոգեբանական անպտղություն: Դա վերաբերվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
Հոգեբանական անպտղությունը դիտարկվում է որպես կնոջ կամ տղամարդու գիտակցված կամ չգիտակցված երեխա ունենալու դժկամության արդյունք: Բազմաթիվ զույգեր երազում են երեխա ունենալ, սակայն բազում ջանքեր գործադրելով չեն կարողանում հասնել իրենց նպատակին՝ բալիկ ունենալ: Առաջանում է հուսահատություն, հիասթափություն, անլիարժեքության զգացում, իսկ որոշ ընտանիքների համար այս ախտորոշումը վճռորոշ դեր է ունենում:
Իսկ ի՞նչ է անպտղությունը: Դա այն է, երբ զույգը առնվազն մեկ տարվա ընթացքում պարբերաբար ունենում է առողջ, ակտիվ սեռական կյանք, չի կիրառում որևէ հակաբեղմնավորիչ միջոց, սակայն բեղմնավորում այնուամենայնիվ տեղի չի ունենում կամ հղիությունը ընդհատվում է:
Անպտղությունը կարող է լինել կենսաբանական, այն է մարմնային տարբեր շեղումների կամ հիվանդությունների պատճառով: Հոգեբանական կամ հոգեծին անպտղություն, որն առաջանում է հոգեբանական գործոնների ազդեցության հետևանքով և սոցիալական, ինչը նույնպես իր մեջ ներառում է հոգեբանական բաղադրիչը:
Հոգեբանական անպտղություն ախտորոշվում է այն դեպքում, երբ զույգը անցել է բժշկական և գենետիկական լիարժեք հետազոտություն, և նրանց մոտ չի հայտնաբերվել որևէ ֆիզիոլոգիական շեղում կամ անցել են լիարժեք բուժում, սակայն բեղմնավորում դարձյալ տեղի չի ունենում, զույգը չի կարողանում երեխա ունենալ: Ինչպես նաև հոգեբանական հետազոտության արդյունքում:
Հետ