Նկարն արված է Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում, անձամբ տ․ Մեհրաբյանի կողմից։
Պատահական չէր, որ <<Ժեստ>> կենտրոնի առաջին մասնաճյուղը նախաձեռնել ենք հենց Գյումրիում։ Այո, միակ պատճառը երկրաշարժը և նրա հետևանքներն էին։ Կենսուրախ և ստեղծագործող գյումրեցին աղետի հուզական բեռի տակ շատ դժվար է ապրում, չնայած, որ ժամկետները և ժամանակը պետք է դարման լինեին հետաղետյան մարդկանց համար։ Մեր դիտարկումների և հարցումների արդյունքում միշտ համոզվել ենք, որ, ՈՉ։ Մարդիկ, ոչ միայն Գյումրիում, այլև քաղաք Սպիտակում ապրում են շատ վախերով և տագնապով, որ <<լավ օր չի լինի>>, <<մեր տունն էլ չի կառուցվի>>, <<մեր հարազատները գնացին անվերադարձ>>։
Վաղուց պլանավորել և մշակել էինք նախագիծ հենց տեղում ստեղծել աշխատանքային խումբ Գյումրի/Ժեստում և անցկացնել նեղ մասնագիտական վերապատրաստում։ Մեր ավագ սերնդից ընտրեցինք Հայկուհի Կնյազյանին, ով հիմնադրել է<<Ակմէ>> հոգեբանական կենտրոնը։ Այսօր մեծածավալ տեղի կունենա <<Վշտի թերապիա, կորստի հետ աշխատանք>> վերապատրաստումը։ Մեծ հետաքրքրություն է առաջացել մարդկանց շրջանում, ովքեր վստահ եմ կսովորեն օգնության ճիշտ ձևեր և այն կտարածեն ամենուր։
Ամփոփ ներկայացնենք Գյումրիում և Սպիտակում ազգաբնակչության շրջանում անցկացրած մեր դիտարկումների տվյալները։ Այն է՝
Հոգեբանական աջակցման հիմնական ձևերն առաջնային հոգեբանական միջամտությունից մինչև խորքային հոգեթերապիա, բազմապրոֆիլ թիմի աշխատանք՝ հոգեբույժ, նյարդաբան և այլն։
Երբեք չպետք է անտեսել և հետաձգել նշված խնդիրների հետ աշխատանքը։
Հետ