ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Երեխաների դաստիարակությունը պայքար է ծնողների համոզմունքների, երեխաների ցանկությունների և հասարակական կարծիքի միջև: Քանի որ ծնող դառնում ենք, այլ ոչ թե ծնվում, հետևաբար ծնողավարման հմտություններ մենք ձեռք ենք բերում կյանքի փորձի շնորհիվ: Ծնող լինելը ոչ միայն ուրախություն, բերկրանք է, այլ նաև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ դժվար աշխատանքը, ծնողները մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առաջ, կասկածներ զգալով՝ արդյոք ճիշտ են անում, թե ոչ: 

Իսկ ի՞նչ է դրական ծնողավարությունը: Դրական ծնողավարությունը դա առավել արդյունավետ միջոց է, երբ ծնողը դաստիարակում է իր երեխային առանց նրա անհատականությունը ճնշելու: Ծնողավարման այս տարբերակը հիմնվում է ծնողի և երեխայի ամուր, կայուն, հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների վրա: Ծնողները պետք է հիշեն, որ իրենց երեխաների պահվածքի գլխավոր պատասխանատուն հենց իրենք են:

Հետևելով ծնողավարման այս 8 կանոններին, կարելի է զարգացնել ծնողավարման հմտությունները և էլ ավելի լավ հասկանալ Ձեր երեխաներին ու ընկերանալ նրանց հետ:

  1. Ցույց տվեք Ձեր սերը և հոգատարությունը: Շատ ծնողներ սիրում են իրենց երեխաներին, բայց ոչ միշտ են բարձրաձայնում այդ մասին: Օրական առնվազն մեկ անգամ ասեք. «Ես քեզ սիրում եմ»: Գրկեք և համբուրեք նրան, ցույց տվեք Ձեր զգացմունքները: Երեխային գրկելը ցույց է տալիս, որ իրեն սիրում են և ինքն ապահով է. Կա մեկը, ում վրա նա կարող է հույս դնել: Երեխան ամենից շատ Ձեր սիրո կարիքն ունի այն ժամանակ, երբ ամենից քիչն է դրան արժանի (Է. Բոմբեկ):
  2. Միշտ ժամանակ գտեք նրանց համար: Լսեք, թե ինչ է ասում Ձեր երեխան:  Իմացեք, թե ինչի մասին է մտածում, ինչից է վախենում և ինչ է երազում: Որքան լավ հասկանաք Ձեր երեխայի կարիքները, այնքան լավ ծնող կդառնաք:
  3. Սահմանեք Ձեր կանոնները: Կանոններ սահմանելուց հետո պետք է հետևել դրանց, սկսած քնի, սննդի, դասերի հետ կապված կանոններին: Երեխաները պետք է ունենան պարտականությունններ, բայց թույլ տվեք իրենց ցանկություններն էլ կատարեն:
  4. Օրինակ ծառայեք: Ձեր երեխայի ներկայությամբ մի արեք այնպիսի բան, որ չէիք ցանկանա, որ նա աներ: Երեխաները կարելին ու չի կարելին հասկանում են ոչ թե ծնողների  խոսքերից, այլ բացառապես նրանց գործողություններից:
  5. Թույլ տվեք երեխաներին սխալվել: Երեխաների հետ մեծահոգի ու համբերատար եղեք:
  6. Խրախուսեք երեխաներին: Նկատեք նրանց յուրաքանչյուր լավ արարքը, քաջալերեք ու աջակցեք: Պետք է ասել. «Փորձիր ամեն ինչ անել», «քեզ մոտ ամեն ինչ կստացվի»:
  7. Պատժեք նրանց վատ արարքի համար:  Երեխային պատժել կարելի է, նույնիսկ երբեմն անհրաժեշտ է, սակայն պետք է հստակ բաժանել երեխային ու նրա արարքը: Օրինակ՝ ես քեզ շատ եմ սիրում, բայց դու մեկ շաբաթով հեռախոսը չես ստանա, քանի որ քեզ վատես պահել:

Տվեք ընտրության հնարավորություն:

  Ձեր երեխաները կարող են ընկերություն անել այն երեխաների հետ, ում հետ իրենք են ուզում, հաճախել այն խմբակին, որին իրենք են ցանկանում: Երեխաներին ազատ ընտրելու հնարավորություն տվեք:

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար