ԲՈՒԼԻՆԳ: ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

Բուլինգը որևէ անձի կողմից այլ անձին նվաստացնելու, շանտաժի ենթարկելու, ֆիզիկական ճնշում կիրառելու միջոցով՝ սեփական առավելությունը ընդգծելու ցանկությունն է:

Բուլինգ ամենապարզ մեխանիզմով նկատվում է դպրոցական երեխաների մոտ։ Ագրեսորը փնտրում է իր զոհին, վերջինս էլ ենթարկվում է ագրեսորին։ Առաջանում է փակ շղթա։

Բուլինգի տեսակները․

Հոգեբանական՝ ծաղր, նվաստացում, արհամարհանք, բամբասանք։

Ֆիզիկական՝ հրել, հարվածել, իրերը փչացնել, բռնություն։

Սեռական՝ սեռական բնույթի հայհոյանքեր, ժեստեր, մարմնային հպումներից մինչև բռնաբարություն։

Կիբեռ՝ հաղորդագրությունների տեսքով ծաղրելը, նկարներ տարածելը, սեռական բնույթի նկարներ պահանջելը, շանտաժը։

Բուլինգի անդամների հատկանիշները և դրսևորումները։

Ագրեսոր՝ ագրեսիվ վարք, մեծամտության դրսևորումներ (չափազանցված ինքնավստահություն), կոնֆլիտներ, դժգոհություններ միջավայրից։ 

Զոհ՝ ինքնամփոփ, ընկճված, ենթարկվող, խուսափում է շփումից, դպրոց գնալ չի ցանկանում։

Բուլինգի պատճառները․

Բուլինգի պատճառների ակունքը ընտանեկան արժեքների, դիրքորոշումների ընդօրինակումն է երեխայի կողմից։ Արժեքներն ու դիրքորոշումները կապված մարդ էակի, խնդիրների լուծման մոտեցումերի հանդեպ դառնում է վարքաձևի հիմնաքար։

Դպրոցում բուլինգի պատճառ կարող են հանդիսանալ նաև մանկավարժական ոչ ճիշտ մոտեցումը՝ վիրավորանքը, կոպիտ վերաբերմունքը, չնկատելը, որը կարող է աշակերտների կողմից ընկալվել որպես բուլինգի իրականացման թույտվություն։ Այս թույլտվությունից օգտվում է այն երեխան, որի մոտ առակա են վերոնշյալ դիրքրոշումները։

Ռեֆերենտ խմբերը դեռահասության տարիքում, և ընդհանուր առմամբ, նույնպես կարող են բուլինգի պատճառ դառնալ, եթե այդտեղ գործում են այլ մարդուն նսեմացնելու միջոցով ինքնահաստատման գործընթացներ։

Բուլինգի առավել խորքային պատճառները կապված են գոյության պայքարի հետ, որը հատուկ է կենդանական աշխարհին։ Այն կապված է առավել լավ տարածք, սնունդ, դիրք, հեղինակություն ձեռքբերելու հետ՝ մյուսին ճնշելու միջոցով։ Քաղաքակրթությունը սրա դեմ մեխանիզմներ է մշակում՝ օրենքի, հոգեբանության և այլ գիտությունների միջոցով։ 

Բուլինգի հաղթահարում․

  1. Ընտանիքում խնդրի լուծմանն ուղղված մոտեցումների փոփոխություն։
  2. Զոհի ինքնագնահատականի բարձրացում։
  3. Ագրեսորի և զոհի մոտ հաղորդակցման հմտությունների զարգացում։
  4. Իրավագիտակցության բարձրացում։
  5. Դպրոցում ընդհանուր հետաքրքությունների ձևավորում։
  6. Մանկավարժական կոլետիվի կողմից բուլինգի հայտաբերման և լուծման հստակ ծրագրի առկայություն։
  7. Ծնող- երեխա-մանկավարժ-տնօրինություն համագործակցություն։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար