Աշունը գիտելիքաշատ է Ժեստում։
Այսօր՝ 07․10․2024թ․-ին, <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը մասնակցեց Pallada Eco կրթական համալիրի կողմից կազմակերպված "Աուտիզմ. Սոցիալիզացիա և սեռական դաստիարակություն" խորագրով սեմինարին. Հերթական միջազգային վերապատրաստումը նոր հմտությունների, փորձի փոխանակման և մոտիվացիայի աղբյուր է ժեստեցիների համար։ Վերապատրաստման խոսնակը 15֊ամյա աշխատանքային փորձով դասախոս, վարքային վերլուծաբան և սեռական դաստիարակության մասնագետ Ելենա Պինսկի Վոլսմանն էր։ Վերապատրաստման ժամանակ քննարկվեցին այնպիսի թեմաներ, որոնք հատկապես հնչում են "անհանգիստ երեխա", "անհամբեր երեխա", "անդաստիարակ երեխա" պիտակավորումներով։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկմամբ և փորձի փոխանակմամբ։
Վերապատրաստումը հնարավորություն էր ևս մեկ անգամ ցույց տալու, որ աուտիզմը դատավճիռ չէ, այն առանձնահատկություն է և հասարակության գրագետ, հարգալից և համբերատար մոտեցման արդյունքում հնարավորություն ենք տալիս նրանց հաջողությամբ ինտեգրվել հասարակություն։
17ամյա Ժեստը հենց այս գաղափարն ունենալով` միշտ կողքին է հասարակության` սովորեցնելու և տարածելու լուսավորը և հավասարությունը։
Շնորհակալ ենք Pallada Eco կրթական համալիրին համագործակցության համար։
Հետ