Անորեքսիան և երեխաները

Անորեքսիան նյարդա-հոգեբանական խանգարում է, որը ունի բարդ հոգեբանական բնույթ, այն պաշտոնապես կոչվում է «XXI դարի հիվանդություն» և արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում: Ավելին, եթե 10 տարի առաջ փաստում էին, որ այս հիվանդությամբ տառապում են մինչև 25 տարեկան աղջիկները, ապա ներկայում պատկերը փոխվել է, և անորեքսիայով հիվանդանում են այդ թվում երեխաները, դեռահասները, հասուն անձիք։ Անորեքսիայի տարիքային սահմանը նույնպես փոփոխվում է ( 3․5-10 և 10-30 տարեկան)։ Ժամանակակից աշխարհում, հաշվի առնելով ԶԼՄ-ների ազդեցությունը հասարակության վրա, նույնիսկ հոգեբանորեն կայուն մարդիկ կարող են վտանգի ենթարկել: Մասնավորապես երեխաների խաղալիքները, մուլտֆիլմի հերոսները, որոնք իդեալական չափանիշներ ունեն, անմիջապես ազդում են երեխաների ենթագիտակցության վրա, և նրանք նույնպես ցանկանում են լինել այնպիսին, ինչպիսին իդեալական բարբի տիկնիկներն են։ Ինչպես վկայում  են հոգեբանների պրակտիկ և տեսական աշխատանքները երեխաները նույնպես ունենում են, ախորժակի խանգարում, ուտելու ցանկության բացակայություն, քաշի նվազում։

Մանկական անորեքսիան երկու հիմնական տեսակ ունի՝ սոմատիկ և նյարդային։ Սոմատիկ կամ հոգեմարմնային անորեքսիայի առաջացման հիմնական պատճառներն են՝ թունավորումը, գենետիկական պաթոլոգիան, մարսողական համակարգի հիվանդություններ (գաստրիտ, ստամոքսային խոց, աղիքների բորբոքում), խրոնիկ արյան շրջանառության անբավարարություն, շնչառական խնդիրներ, ալերգիա և նույնիսկ ճիճուներ:

Հետևաբար, առաջին բանը, որ ծնողները պետք է անեն, երբ երեխան հրաժարվում է ուտելուց հասկանալ արդյո՞ք կա որևէ հիվանդության առկայություն։ Եթե ​​երեխայի մարմնում հայտնաբերված պաթոլոգիական գործընթացը հաջող բուժում է ստանում՝ կարող են անհետանալ անորեքսիայի նշանները: Եթե ​​ չկան ֆիզիկական, մարմնային խնդիրներ, ապա մենք կարող ենք խոսել այն մասին, որ երեխան ունի հոգեբանական կամ նյարդային անորեքսիա: Նյարդային անորեքսիան երեխաների մոտ ամենատարածվածն է՝ վաղ և նախադպրոցական տարիքում։ Նյարդային անորեքսիան կրում է հոգեբանական բնույթ, որը դրսևորվում է հետևյալ ձևերով․

  • ընտանիքում առկա ծանր հոգեբանական մթնոլորտ
  • սթրես
  • ծնողների մահ
  • երեխայի նկատմամբ գերխնամք կամ ուշադրության պակաս
  • չափից շատ երեխայի նկատմամբ պահանջկոտություն
  • ուտելու կարևորության մեծացում
  • քնի խանգարում
  • կերակրման  ոչ ճիշտ ռեժիմ
  • վախերի առկայություն
  • ստիպողաբար սննունդ ընդունելու պարտավորություն

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար