«Ժեստ» հոգեբանական Զինանոցի սաները, կենտրոնի բոլոր մասնաճյուղերի մասնագետներն այս անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու ԱՄՆ-ից ժամանած մասնագետ Մ. Նահապետյանի դասախոսությանը, ով սիրով կիսվեց ABA վարքային թերապիայի իր փորձով և հարստացրեց մեր զինարանը։
ABA (Applied Behavior Analysis) վարքային թերապիան գիտական մեթոդ է, որը հիմնված է վարքագծի ուսումնասիրության և ձևավորման վրա։ Այն կիրառվում է տարբեր զարգացման և վարքային դժվարությունների դեպքում, հատկապես՝ աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) բուժման մեջ։ Վերապատրաստման հիմնական թեման «Անդադար լացող երեխաներն» էին։
Նպատակն է։ Ցանկալի վարքագծերի ամրապնդում և ոչ ցանկալի վարքագծերի նվազեցում։
Մեթոդը։ Մեծ գործողություններ բաժանվում են փոքր քայլերի, որոնք ուսուցանվում են կրկնությամբ, պարգևատրությամբ և համակարգված վարժություններով։
Գործիքները։ Դրական խթանում (պարգևատրություն), տվյալների հավաքագրում և անընդհատ գնահատում։
Արդյունքը։ Զարգանում են հաղորդակցական, սոցիալական, ինքնուրույն և ուսումնական հմտություններ։
Այսպիսով, ABA-ն կառուցվածքային և ապացույցների վրա հիմնված մոտեցում է, որն օգնում է երեխային կամ մեծահասակին ավելի արդյունավետ սովորել ու հարմարվել։
Հետ