ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ և ԴՐԱՆԻՑ ԱԾԱՆՑՎՈՂ ՆԵՂԱՑԿՈՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ, ԻԲՐԵՎ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ

Վիրավորվածություը ձևավորվում է մանկական տարիքում, երբ որևէ իրադրություն, հույզ, որոն կարող են նաև կրկնվող բնույթ ունենալ, մնում է անհասկանալի և չմարսված: Օրինակ . երեխան իրեն միայնակ է զգում և չի կարողանում ծնողների կողմից ուշադրության արժանանալ՝ առաջանում է ագրեսիա: Երեխան ելք է փնտրում, փորձում է ուշադրություն գրավել. չարաճճիություն է անում, բղավում է, իրերն է փչացնում: Ծնողները ընկալում են նրա անմիջական վարքը, փնովում նրան, հոգեբանական տեսանկյունից չընդունվող պատիժներ կիրառում, սակայն փորձ չեն անում վերլուծել այդ վարքի առաջացման պատճառները: Երեխան դառնում է ինքնամփոփ, ագրեսիվ և կամակոր: Ծնող-երեխա հարաբերությունները մտնում են փակուղի: Արդյունքում ձևավորվում է նեղացկոտություն, անինքնավստահություն, ցածր ինքնագնահատական, մեղքի զգացում: Եթե երեխան նեղացել է ծնողներից, ապա նեղացել է բոլորից, քանի որ երեխայի համար ծնողը դուռ է դեպ աշխարհ:  
Հարկ է նշել, որ նեղացկոտությունը առաջանում է ինչպես գերխնամքի, այնպես էլ թերխնամքի դեպքում, որի պատճառը չարդարացված սպասումներն են: Թերխնամքի դեպքում երեխան ստանում է իրեն անհրաժեշտ պահանջմունքների բավարարման քիչ տոկոս՝ առաջանում է հիասթափություն, անբավարավածության զգացում: Գերխնամքի դեպքում, պահանջմունքները առավելապես չեն կրում կենսական բնույթ և բավարավում են ավելին քան պետք է: Արդյունքում ձևավորվում է պահանջմունքների բավարաման պասիվ ձևերը և մշտական անբավարվածության զգացում: Այսպիսով, նեղացկոտ մարդը առավելապես ունի անբավարավածության զգացում: Հասուն տարիքում հաճախ նրանք նեղանում են մարդկանցից, որոնք իրենց չեն նեղացրել: Ստացվում է այնպես, որ այդ հույզերը կրող անձը կարող է նեղանալ մի մարդուց, ով իրեն չի նեղացրել, բայց տվյալ իրադրությունը կամ տվյալ մարդը ինչ-որ կերպ նմանություն ունեն նախկին փորձին կամ հաղորդակցված սուբյեկտին: Անձը չի գիտակցում, որ այն հույզերը, որոնք ապրվում են այժմ, անցյալում ունեցածն է, որը նա տեղափոխում է ներկա, ուղղորդում մեկ այլ իրավիճակ, որը ընդամենը նմանություն ունի նախկինի հետ, բայց նույնական չէ: 
Ունենալով շրջապատողներից մեծ սպասումներ, ինչպես մանուկ հասակում, իր ցանկացածին հասնելու համար, անձը դրա մասին խոսքի փոխարեն փորձում է օգտագործել մանիպուլյատիվ միջոցներ՝ տխուր ժեստեր, հուսահատ արտահայտություններ, ուշադրություն գրավելու այլ միջոցներ: Այսպիսով, ինչպես մանուկ հասակում, այնպես էլ հասուն տարիքում անձը օգտագործում է հաղորդակցման մանկական տարիքում ձևավորված ձևերը, չի զարգացնում դրանք, չի օգտագործում խոսքը, որպես հաղորդակցման կարևորագույն միջոց, այլ տեղափոխում է դրանք հասուն տարիք: Կուտակված հույզերը, վիրավորանքները մշտապես ուղղորդում են անձին՝ փնտրելու այնպիսի իրադրություններ, որտեղ դրանք կկարողանան դուրս գալ, կատարել իրենց ֆունկցիան: Եվ անձը կրկին հայտնվում է հարաբերությունների փակուղում, ինչպես մանուկ հասակում: 
 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար