Համագործակցություն Արցախում

Ժեստ Հոգեբանական Կենտրոնի համագործակցության ճանապարհն այս անգամ ձգվեց դեպի Արցախ: Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնի և ԱԵԳՄՄ առողջապահական միության համագործակցության շնորհիվ մայիսի 26-ին տեղի ունեցավ Ժեստ Հոգեբանական Կենտրոնի կողմից մշակված հոգեմարմնային խնդիրների հաղթահարմանը ուղղված վարպետաց դասերը: ԱԵԳՄՄ առողջապահական միության նախագահ, բ.գ.թ. Ավետիս Ավետիսյանը արհեստավարժորեն ներկայացրեց հոգեմարմնային խնդիրների նյարդաբանական վերլուծությունը: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանին հայտնելով խորին շնորհակալություն, Ժեստ հոգեբանական թիմը Արցախի ուսանողներին հրավիրեց և ընդգրկեց կենտրոնի գործունեության մեջ: Ուրախությունն ու հավատը հետագա համագործակցության հանդեպ լույս է գիտության նոր վերելքի համար: Կհանդիպենք…


Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար