ՄԱՍ 3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԴԵՌԱՀԱՍ Է: ՍՈՎՈՐԵՔ ՆՐԱՆԻՑ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԵՔ ՄՆԱԼ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԵՌԱՀԱՍ-ՄԵԾԱՀԱՍԱԿ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեծահասակների և դեռահասների միջև ստեղծվող անձնական հարաբերությունների բարվոք վիճակը, շփումն ու փոխըմբռնումը միանգամայն անհրաժեշտ են, քանի որ կրտսեր դպրոցական հասակից դեռահասությանը անցնելու շրջանում պայմաններ են ստեղծվում երեխայի շփման երկու ոլորտների միջև բարդ հարաբերությունների առաջացման համար: Այդ ոլորտներն են մեծահասակների և ընկերների խմբերը, ընդ որում դրանցից յուրաքանչյուրում երեխան սկզբունքորեն տարբեր դիրքեր է գրավում: Մեծահասակների խմբում նրա դիրքը իրավահավասար չէ, և այս փաստը ամրապնդված է երեխաների համար նախատեսված ՙհնազանդության բարոյականության՚ համակարգում: Հասակակից ընկերների խմբում նա սկզբունքորեն հավասար իրավունքներ ունի, որը նման է մեծահասակների դիրքին և նրանց շրջապատում երեխայի ապագա վիճակին: Մյուս կողմից, դիրքերի այդ հավասարությունը հիմք է հանդիսանում գործունեության տարբեր ձևերում միմյանց հետ երեխաների համագործակցման համար: Ժ. Պիաժեն ցույց է տվել, որ խաղային գործունեության ընթացքում երեխաները սովորում են համագործակցել: Այստեղ ամեն մի առանձին անհատ իրեն հավասար է համարում  ուրիշների   հետ,   գործունեության   մասնակիցները   վերահսկում   են միմյանց, հասնում են փոխըմբռնման, կարճ ասած, կոլեգիալություն են ձևավորում և ղեկավարվում են դրա կանոններով: Հենց սրա հիման վրա էլ Ժ. Պիաժեն հանգեց հետևյալ կարևոր եզրակացությանը, երբ երեխան համագործակցում է իր նմանների  հետ,  ապա  նա  արդեն մեծահասակ  է : Այլ հոգեբանների հետազոտությունները պարզեցին,  որ արդեն III—IV դասարաններում ընկերականության կանոններին հետևելը (օգնություն,   հավատարմություն,   հարգանք) ընկերոջ ու բարեկամի որակները գնահատելու չափանիշ է հանդիսանում: Բացի դրանից, ուղիղ համեմատական կախվածություն գոյություն ունի  երեխաների միջև բովանդակալից  առնչությունների րնդլայնման  ու    խորացման  և փոխհարաբերություններին նրանց ներկայացրած պահանջների միջև (մեծանում է  հավասարության  ու  հարգանքի  չափանիշների  նշանակալիությունը  և այն իրավիճակների թիվր, որոնց վրա դրանք տարածվում են): Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ բոլոր այդ կանոններր մեծահասակների փոխհարաբերությունները  կարգավորող  ամենաէական  նորմաներն են:  Այդ պատճառով էլ հասակակիցների ու ընկերների հետ  երեխայի շփումը կատարում է առանձնահատուկ մի դեր այդ փոխհարաբերությունների ընթացքում յուրացվում է մեծահասակների բարոյականությունը, և երեխան սոցիալ-բարոյական հասունացում է ապրում: Ընդ որում այդ բարոյականության   կենտրոնական բովանդակությունը կազմող հավասարության, հավատարմության և փոխօգնության չափանիշներր անհամատեղելի են ՙհնազանդության   բարոյականության՚ կանոնների հետ, որոնք տիրապետող են հանդիսանում երեխայի և մեծահասակի փոխհարաբերություններում: 
Այսպիսով, կատարենք հետևություններ՝ 
1) համագործակցությունը, որպես դեռահասի անձնավորության զարգացմանը նպաստող փոխհարաբերությունների լավագույն ձև, առավել ինտենսիվորեն կարող է զարգանալ ընկերների հետ առնչվելու րնթացքում,  
2) ընկերների հետ շփվելը դեռահասին ավելի մեծ բավարարություն է տալիս, քան մեծերի հետ ունեցած փոխհարաբերությունները: Այն սուբյեկտիվորեն ավելի անհրաժեշտ ու նշանակալից է և կարող է առաջատար դեր խաղալ անձի սոցիալ–բաբոյական հասունացման ու ձևավորման գործում, 
3) հասուն բարոյականության կանոններր, որ արդեն յուրացրել են երեխաներր, կարող են, նախ, բախվել ու հակասության մեջ մտնել ՙհնազանդության բարոյականությանն՚ կանոնների հետ և, երկրորդ, կարող են հաղթանակ տանել դրանց նկատմամբ, քանի որ մանկական բարոյականությունն արդեն անընդունելի է դարձել  դեռահասի  համար: 
Երբ մեծահասակը հանդես է  գալիս «հնազանդության  բարոյականության»   կրողի   և վերջինիս պահանջները արտահայտողի դերում, ապա նա  անընդունելի է դառնում դեռահասի  համար, քանի որ վերջինս անընդունելի է համարում հենց այդ բարոյականությունը, այլ ոչ թե տվյալ կոնկրետ մեծահասակին: Հենց   այդ  պատճառով   էլ  դեռահասները  կոպիտ պատասխաններ են տալիս իրենց նկատողություն անող այն անծանոթ մեծահասակներին, որոնք նրանց մատնացույց են անում իրենց վարքի անհամատեղելիությունը երեխաների համար ստեղծված բարոյականության պահանջների  հետ : 
 

Նյութը մշակվել է Ժ. Պիաժեի «Избранные психологические труды» աշխատության հիման վրա, 1969թ.

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար